Իջևանում դասընթացն ավարտեց սկսնակների նոր խումբը
Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 15 մասնակցից ծրագիր էր ներկայացրել 12-ը: Նրանք մասնակցել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակ գործարարների ...
Իջևանում դասընթացն ավարտեց սկսնակների նոր խումբը
Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 15 մասնակցից ծրագիր էր ներկայացրել 12-ը: Նրանք մասնակցել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» անվճար ծրագրին:
 
Գործարար գաղափարներն էին՝ ագրոմարքեթինգային կենտրոն՝ մեծածախ բազա, խմորեղենի արտադրություն, սրճարան, հագուստի ձևափոխման և կարի արհեստանոց, բնական օճառի արտադրություն, ձկնաբուծարան, ջերմոցային տնտեսություն, սառնարանային տնտեսություն, հանգստի գոտի, մեղրի արտադրություն: 
   
Ծրագիրն իրականացնում են ՄԱԱԶԿ-ն (UNIDO) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համատեղ՝ Ավստրիայի կառավարության ֆինանսավորմամբ: Այն նպատակ ունի աջակցել ՀՀ մարզերում բնակվող 18-35 տարեկան երիտասարդ  ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում՝ այդպիսով նպաստելով երիտասարդության գործազրկության մակարդակի նվազեցմանը և Հայաստանում կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացմանը:
 
Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագրում ընտրության հիմնական չափանիշն  իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Առաջնահերթ են հատկապես  արտադրության և ՏՏ ոլորտներում ներգրավված սկսնակները:    
 
«Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում երիտասարդ ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացին և մշակում գործարար ծրագրեր: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  աջակցության` մատչելի վարկ ստանալու համար: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում սկսնակը ստանում է անվճար խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով:
 
php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi