Գորիսում մեկնարկել է ՓՄՁ-ների...
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մեկնարկել է «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շարքը: Այն անցկացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող ...
Գորիսում մեկնարկել է ՓՄՁ-ների և աշխատուժի համար անցկացվող դասընթացը
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մեկնարկել է «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շարքը: Այն անցկացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Սյունիքի մարզի ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի առնվազն 30 ներկայացուցիչներ կմասնակցեն երկուական դասընթացների:
 
Այդ ընթացքում նրանց հնարավորություն կընձեռնվի ստանալ գիտելիք և զարգացնել մասնագիտական հմտությունները սեփական բիզնեսը ճիշտ վարելու և բիզնեսի առաջխաղացման համար, իսկ տեղական աշխատուժը ձեռք բերած գործնական գիտելիքի շնորհիվ  կկարողանա ավելի հեշտությամբ աշխատանք գտնել իրենց համար ցանկալի ոլորտներում։ Ծրագիրը ներառում է գործնական և արդյունավետ դասընթացներ հետևյալ թեմաներով՝ վաճառք և մարքեթինգ, հյուրընկալության ոլորտի կառավարում՝ ՓՄՁ-ների համար, սպասարկում և հյուրընկալության ոլորտի կառավարում, կարիերայի զարգացում՝ աշխատուժի համար: Դասընթացն  անցկացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: 
 
Սյունիքում հատկապես կարևորվում է հյուրընկալության ոլորտը, հետևաբար, 2 դասընթաց ուղղված է հենց այդ ոլորտի զարգացման թեմաներին: Մարզն այդ դասընթացների շարքի չորրորդ թիրախային տարածաշրջանն է` Երևանից, Արմավիրի և Լոռու մարզերից հետո: