Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կնպաստի...
Փետրվարի 8-12-ը ԱՄԷ Ռաս Ալ Խայմա էմիրությունում անցկացվող «Seaside Startup Summit UAE.Ras Al Khaimah» միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կնպաստի Ռաս Ալ Խայմայից նոր ներդրումներ ներգրավելու գործընթացին
Փետրվարի 8-12-ը ԱՄԷ Ռաս Ալ Խայմա էմիրությունում անցկացվող «Seaside Startup Summit UAE.Ras Al Khaimah» միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: 
 
Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի՝ սամմիթ կատարած այցի ընթացքում «ՓՄՁ ԶԱԿ»-ի տնօրեն Լևոն Մնացականյանը համաձայնության հուշագիր ստորագրեց տեղի «Տնտեսական Զարգացման դեպարտամենտ»-ի տնօրեն Աբդուլռահման Ալշայեբ Ալնաքբի հետ։ 
 
Ռաս Ալ Խայմայի տնտեսական զարգացման դեպարտամենտում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել տնտեսական շփումները ՀՀ և Ռաս Ալ Խայմայի միջև, և հնարավորություններ ստեղծել Հայաստանում էմիրությունից ներդրողներ ներգրավելու համար:
 

Սամմիթն անցկացվեց Ռաս Ալ Խայմա Էմիրության ղեկավար Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի բարձր հովհանու ներքո։ Առաջին միջազգային Սամմիթն ուներ նաև պետական աջակցություն Հայաստանից։ 2016 և 2017 թթ. Սևան սրարտափ սամմիթն իրականացել է «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի» աջակցությամբ: Հաջորդ միջազգային սամմիթը տեղի կունենա մարտի 6-ից 11-ը Հնդկաստանում՝ Գոա, իսկ «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ը հուլիսի 22-ից 29-ը։