Դասընթաց ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների...
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցությամբ  փետրվարի 17-18-ը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական և մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար կազմակերպվեց երկօրյա վերապատրաստման դասընթաց ...
Դասընթաց ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների համար՝ հարկային օրենսգքրի վերաբերյալ
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցությամբ  փետրվարի 17-18-ը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական և մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար կազմակերպվեց երկօրյա վերապատրաստման դասընթաց ՀՀ հարկային օրենսդրությունում կատարաված փոփոխությունների վերաբերյալ: 
 
Դասընթացը վարում էր ոլորտի առաջատար մասնագետներից մեկը: Ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչները: Դասընթացի ընթացքում քննարկվեցին ՀՀ հարկային օրենսգրքի առանձնահատկությունները, ՀՀ hարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները՝ ներառյալ մինչև փետրվարի 1-ն օրենսգրքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերը, հարկային օրենսդրությունում կատարված փոփոխությունների ազդեցությունը ՓՄՁ սուբյեկտների գործունեության վրա։