ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիրը հավելյալ...
Մարտի 6-9-ը Տոկիոյում ընթացավ  Foodex Japan 2018 միջազգային 43-րդ խոշորագույն ցուցահանդեսը, որին առաջին անգամ Հայաստանից մասնակցում էր 8 արտադրող: Միջոցառումն իրականացել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, Ճապոնիայում ՀՀ դեսպանատան և ...
ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիրը հավելյալ աջակցություն է տրամադրել Foodex-ի 3 մասնակիցներին
Մարտի 6-9-ը Տոկիոյում ընթացավ  Foodex Japan 2018 միջազգային 43-րդ խոշորագույն ցուցահանդեսը, որին առաջին անգամ Հայաստանից մասնակցում էր 8 արտադրող: Միջոցառումն իրականացել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, Ճապոնիայում ՀՀ դեսպանատան և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համագործակցության շնորհիվ: 
 
Ցուցահանդեսին մասնակցող 8 ընկերություններից 3-ը՝ «Ֆրուտլանդ», «Մեղրատուն» և «Սաթենի» ապրանքանիշերը հավելյալ՝ մարկետինգային և շուկաների հասանելիության աջակցություն էին ստացել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը»  ծրագրի շրջանակում: Ձեռնարկատերերը ծրագրի աջակցությամբ մշակել տպագրել են իրենց նոր տեղեկատվական թերթիկները և ներկայացրել ցուցահանդեսին:  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը շարունակելու է աջակցությունը բոլոր այն ձեռնարկություններին, որոնք կունենան դրա կարիքը և կհամապատասխանեն «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը»  ծրագրի պահանջներին: 
 
2016թ. դեկտեմբերին մեկնարկել է «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը: Այն համաֆինանսավորում են Եվրոպական Միությունը և ՀՀ կառավարությունը:  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է ծրագիրն իրականացնող կոնսորցիումը, որին մասնակցում են «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» ՀԿ-ները։  Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը: