Սննդի անվտանգությանը նվիրված հայ-ճապոնական եռակողմ հանդիպում
Սննդի անվտանգության և արտադրության գործընթացում հիգիենայի նորմերի պահպանմանն էր նվիրված հայ-ճապոնական եռակողմ հանդիպումը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ),Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) և Հայաստանի ՓՄՁ զարգացման ...
Սննդի անվտանգությանը նվիրված հայ-ճապոնական եռակողմ հանդիպում
Սննդի անվտանգության և արտադրության գործընթացում հիգիենայի նորմերի պահպանմանն էր նվիրված հայ-ճապոնական եռակողմ հանդիպումը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ),Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը հանդիպման սկզբում ասաց.  «Ճապոնիայում մարտի 6-9-ն անցկացված Ֆուդեքս 2018 միջազգային ցուցահանդեսում հայկական ապրանքների հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացավ: Այդուամենայնիվ, շատ անելիք կա, հատկապես՝ սննդի արտադրության հիգիենայի բարձրացման ուղղությամբ»: Նրա խոսքով՝ կազմակերպված հանդիպման նպատակն էր  սննդի արտադրությամբ զբաղվող ՓՄՁ-ների՝ հիգիենայի մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ քայլերի նախանշումը: 
 
Որպես այդպիսի քայլ նշվեց ՃՄՀԳ մասնագետների կազմած՝ Սննդի անվտանգության ձեռնարկի տրամադրումը ՍԱՊԾ-ին՝ լրամշակելու և ավարտուն տեսքի բերելու համար: Քննարկվեցին Ճապոնիա արտահանելու համար անհրաժեշտ փաստաթղթավորումը, արտահանման խոչընդոտների վերացումը: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը նշեց, որ կենտրոնը հետաքրքրված է, որպեսզի ՍԱՊԾ և ՃՄՀԳ խորհրդատվությամբ սննդի հիգիենայի կանոններն  ընդունվեն սննդի արտադրության ոլորտում գործող բոլոր ՓՄՁ-ներում: 
 
ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին ընդգծեց Ճապոնիայում  հայկական ապրանքի նկատմամբ առաջացած մեծ ունեցող հետաքրքրությունը: «Որակական և սննդի անվտանգության պայմանների ապահովման դեպքում իրատեսական է, որ հայկական արտադրանքը հաջողությամբ կարտահանվի ճապոնական շուկա»,- նշեց ճապոնացի մասնագետը: Նա նաև նշեց, որ ճապոնական կողմը պատրաստ է սննդի հիգիենայի մակարդակի բարձրացման այդ նպատակով տեղեկատվական աջակցություն տրամադրել և աջակցել դասընթացներով: