Համագործակցության հաստատում Ավստրիական զարգացման...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը հանդիպեց Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի (ADA) ծրագրային թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերի և նույն գրասենյակի մարկետինգի փարձագետ Կարինե Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում ...
Համագործակցության հաստատում Ավստրիական զարգացման գործակալության հետ
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը հանդիպեց Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի (ADA) ծրագրային թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերի և նույն գրասենյակի մարկետինգի փարձագետ Կարինե Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Մարիաննա Պետրոսյանը և հայ-ճապոնական ծրագրի փորձագետ Գառնիկ Մանուկյանը: Ավստրիացի փորձագետը  ներկայացրեց Առևտրի խթանման համագործակցության հարթակը, որը նախաձեռնել է  Շվեյցարիայի ներմուծման խթանման գործակալությունը: 
 
Հարթակն էլեկտրոնային ուսուցման տարածություն է, որը մշակել և իրականացնում են ԵՄ ներմուծման խթանման ծրագիրը, Շվեյցարիայի ներմուծման խթանման ծրագիրը, Գերմանիայի ներմուծման խթանման գործակալությունը, Զարգացող երկրներից ներմուծման խթանման նիդերլանդական կենտրոնը,   Ավստրիայի ներմուծման գործակալությունը: Հարթակում մասնակից կազմակերպությունները կիսում են իրենց փորձը և մշակում զարգացման նոր մոդելներ:  
 
Հարթակը ներառում է ուսումնական և զարգացման ծրագրեր, որոնք առնչվում են առևտրային ցուցահանդեսների մասնակցությանը, ցուցահանդեսների տաղավարների կազմակերպմանը, շուկայի հետազոտությանը, առցանց հաղորդակցությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և այլ հարցերի: 
 
Հարթակի նպատակներն են մասնակից կառույցների միջև գիտելիքի և փորձի փոխանակումը, սահմանված չափորոշիչներին համապատասխանող՝ կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը, արտահանման խթանման լավագույն փորձի փոխանակումը: 
 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենը ողջունեց նախաձեռնությունը և կարևորեց նման գիտելիքի ձեռքբերումը բիզնեսին աջակցող կառույցների համար, ինչը կծառայի շահառուների՝ արտահանման ներուժը զարգացնելուն: Նա նաև տեղեկացրեց, որ կենտրոնը կնախաձեռնի հարթակի հնարավորություններն իր գործունեության մեջ ներդնելու քայլեր: