Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 4...
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը մասնակցեց Հայաստանի ամերիկյան համալսարանի կազմակերպած «Էկոտուրիզմը Հայաստանում» 3-րդ համաժողովին: «Էկոտուրիստներին հյուրընկալելու տեղական պատրաստակամությունը» թեմայով քննարկման ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Մարիաննա Պետրոսյանը լսարանին ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 4 շահառուի և 2 ծրագիր ներկայացրեց էկոտուրիզմի 3-րդ համաժողովի ընթացքում
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը մասնակցեց Հայաստանի ամերիկյան համալսարանի կազմակերպած «Էկոտուրիզմը Հայաստանում» 3-րդ համաժողովին: «Էկոտուրիստներին հյուրընկալելու տեղական պատրաստակամությունը» թեմայով քննարկման ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Մարիաննա Պետրոսյանը լսարանին ներկայացրեց կենտրոնի գործունեության ուղղությունները: 
 
«Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ համագործակցության շրջանակում իրականացնում է մի քանի ծրագիր, որոնք պարունակում են նաև էկոտուրիզմի զարգացման բաղադրիչներ»,- նշեց Պետրոսյանը: Նա ասաց, որ մինչև հիմա Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից օգտվել են տասնյակ հյուրատներ, զբոսաշրջային բիզնեսում ներգրավված տարբեր ձեռնարկություններ: «Վարկային երաշխավորություններից բացի, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ, ԳՄՀԸ (GIZ), ՃՄՀԳ (JICA) և մյուս գործընկերների հետ համատեղ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի իրականացրած ծրագրերը պարունակում են ոչ միայն ֆինանսավորման, այլ նաև դրամաշնորհային բաղադրիչներ»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Մարիաննա Պետրոսյանը:  
 
Նույն քննարկման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի գործընկեր «Ի-վի քոնսալթինգ» ընկերության ծրագրերի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց հյուրատնային ոլորտի ուսումնասիրության որոշ տվյալներ: «Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ չնայած Հայաստանում գործող հյուրատների 70%-ը ներկայացված է առցանց պորտալներում, այնուանեմայնիվ նրանց ներկայանալու ձևաչափ և ոճը զարգացնելու կարիք ունեն»,- նշեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ բարելավման կարիք ունեն նաև հյուրատների պայմանները, և ուսումնասիրված 30 հյուրատներից միայն 10-ի պայմաններն էին համապատասխանում ընդունված չափորոշիչներին: 
 
«Ազգային քաղաքականությունը և տարածաշրջանային ջանքերն՝ ուղղված էկոտուրիզմի զարգացմանը» թեմայի քննարկման շրջանակում Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի իրականացրած «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի մասին խոսեց նույն ծրագրի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը: «Ծրագրի շրջանակում ամենախոշոր տուրիստական նախագիծը մենք իրականացնելու ենք Լոռու մարզում: Այնտեղ Ճապոնիայի օրինակով բացվելու է ճամփեզրյա կայան»,- տեղեկացրեց Ափուջանյանը: Ճամփեզրյա կայանը, ըստ նրա, ծառայելու է ամբողջ մարզի զբոսաշրջության զարգացմանը: Այնտեղ ներկայացված են լինելու մարզի արտադրողների ապրանքները, մատուցվելու են տարատեսակ ծառայություններ՝ տեղեկատվական, խորհրդատվական, և այլն:   
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տաղավարում ներկայացված էր  կենտրոնի աջակցությունն ստացած 4 ձեռնարկություն, որոնք ներգրավված են մեղրամոմով մոմերի, չրերի, մեղրամոմով մեղրի, մեղրամոմի բալզամի, մեղրով գինու, սոճու կոներից պատրաստված օշարակների, մուրաբայի, վայրի պտուղներից պատրաստված օղիների արտադրության մեջ:  Մասնակիցները նշեցին, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության շնորհիվ նրանք արդեն մասնակցել են մի քանի ցուցահանդեսների, ինչի արդյունքում հաստատված գործարար կապերի շնորհիվ կարողացել են ավելացնել եկամուտները և շրջանառությունը: 
 
Համաժողովի կազմակերպիչների խոսքով՝ «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողովի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, համախմբել այն մարդկանց, ընկերություններին, որոնք փորձում են զարգացնել տուրիզմը, այդ թվում՝ ագրոտուրիզմն ու էկոտուրիզմը:  Համաժողովին մասնակցում էին զբոսաշրջության ոլորտում ներկրագգած ձեռնարկությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, միջազգային դոնոր կազմակերպությունները: