Օրգանական Հայաստանը՝ «Բնական և...
Բնական/օրգանական արտադրանքի արտադրության ոլորտում ներգրավված 6 հայկական ընկերություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը  ապրիլի 22-23-ը Լոնդոնում տեղի ունեցած «Բնական և օրգանական արտադրանքը Եվրոպայում (NOPE) 2018» ցուցահանդեսի ընթացքում։ Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստանի և ...
Օրգանական Հայաստանը՝ «Բնական և օրգանական արտադրանքը Եվրոպայում 2018» ցուցահանդեսում
Բնական/օրգանական արտադրանքի արտադրության ոլորտում ներգրավված 6 հայկական ընկերություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը  ապրիլի 22-23-ը Լոնդոնում տեղի ունեցած «Բնական և օրգանական արտադրանքը Եվրոպայում (NOPE) 2018» ցուցահանդեսի ընթացքում։
Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստանի և Լոնդոնյան գործընկեր՝ Newable կազմակերպության աջակցությամբ ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվեցին գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ։  
Օրգանական Հայաստան պատվիրակության մասնակցությունը  այս միջոցառմանը հնարավոր դարձավ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) շնորհիվ: Եռամյա ծրագիրը  գործում է 2015 թ․-ի սեպտեմբերից և ուղղված  է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը։ ՕԳԱՆ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և համաֆինանսավորվում՝ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ։ 
Միջոցառման ընթացքում հայկական ընկերություններն արդեն անցկացրել են բազմաթիվ հանդիպումներ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միջոցառմանը մասնակցած հայկական ընկերություններին հետագայում շարունակելու է աջակցել` գործարար կապերի հաստատման հարցում: