Մասնակցություն 2018 թ. Երևանյան գինու օրերին
Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 11-12-ն անցկացվեց «Երևանյան գինու օրեր» 2018 թ. փառատոնը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և գործընկեր «Ի-վի քոնսալթինգ» կազմակերպությունը փառատոնին ներկայացրեցին 3 արտադրողի` պանրի արտադրությամբ զբաղվող «Սարի հովիվ», «Ռոզա ...
Մասնակցություն 2018 թ. Երևանյան գինու օրերին
Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 11-12-ն անցկացվեց «Երևանյան գինու օրեր» 2018 թ. փառատոնը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և գործընկեր «Ի-վի քոնսալթինգ» կազմակերպությունը փառատոնին ներկայացրեցին 3 արտադրողի` պանրի արտադրությամբ զբաղվող «Սարի հովիվ», «Ռոզա 1» արտադրական կոոպերատիվը և չրերի ու մեղրի արտադրությամբ զբաղվող «Հօլանի» կազմակերպությունը: Ձեռնարկությունների մասնակցությունը իրականացել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: 
 
Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերից Երևան եկած արտադրողներն իրենց արտադրանքը ներկայացրեցին USAID/PRP ծրագրի շրջանակում սկիզբ առած «3 սերունդ» նախաձեռնության միասնական տաղավարում: Բացի «3 սերունդ» միասնական տաղավարի արտադրողներից, Երևանյան գինու օրերին մասնակցեց նաև նախաձեռնության ևս մեկ շահառու` գինու մեջ հնեցված պանրի արտադրությամբ զբաղվող «Միքայելյան ընտանեկան ֆերմա» ձեռնարկությունը` Արոմա դել վինո ապրանքանիշով: «3 սերունդ» նախաձեռնության տաղավարի մոտ ակտիվությունը չէր դադարում փառատոնի մեկնարկից սկսած մինչև ավարտը: Հայկական պանիրը և չրերը գերեցին հատկապես զբոսաշրջիկներին: 
 
Ռուսաստանից ժամանած տաղավարի այցելուները նշեցին, որ կցանկանային Դաշնության խանութներում ևս տեսնել ու գնել հայկական արտադրանք: Նրանց կարծիքով` ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դրա համար հիանալի հնարավորություններ է ստեղծել: 
Հայաստնի ՓՄՁ ԶԱԿ-ը USAID/PRP ծրագրի շրջանակում «3 սերունդ» նախաձեռնությամբ Երևանյան գինու օրերին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: