Արմավիրում և Լոռիում ԵՄ...
Լոռու մարզի Ալավերդի և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Երկու քաղաքներում ծրագրի ...
Արմավիրում և Լոռիում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աջակցությամբ սկսնակները ներկայացրեցին 21 նոր գործարար ծրագիր
Լոռու մարզի Ալավերդի և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Երկու քաղաքներում ծրագրի մասնակից 25 գործարար բարելավել է իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ձեռք բերել շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
 
Մասնակիցներից 21-ը ներկայացրել է գործարար ծրագրեր չրերի արտադրության, վրանային տուրիզմի, հյուրատնային գործունեության, թռչնաբուծության և հուշանվերների արտադրության, բնական մրգերից, խոտաբույսերից թեյերի արտադրության, թեյարան-սրճարանի ստեղծման, հայկական տարազներով վերնաշապիկների և սփռոցների արտադրության, ազգային կերակրացանկով և դիզայնով ռեստորանի, տուրիստական օնլայն հարթակի, գյուղական տուրիզմի, խայտահավի և լորի ձվի արտադրության, թռչնի սպանդանոցի և ջերմոցային տնտեսության ոլորտներում: Սկսնակների համար դասընթացը վարել են «Դավոյան» ընկերության դասընթացավարները:
 
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության: Ֆինանսական  աջակցությունը կարող է լինել վարկի և դրամաշնորհի տրամադրման տեսքով: Վարկի պայմաններն են՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամի չափով:  Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակները ստանում են անվճար ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին: