Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իր...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը իր շահառու ձեռնարկություններին ներկայացրեց Ոչխարների խուզման փառատոն 2018-ին: Շահառուների մասնակցությունը հնարավոր դարձավ ԵՄ և ՀՀ կառավարության ֆիանանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իր շահառուներին ներկայացրեց Ոչխարների խուզի փառատոնին
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը իր շահառու ձեռնարկություններին ներկայացրեց Ոչխարների խուզման փառատոն 2018-ին: Շահառուների մասնակցությունը հնարավոր դարձավ ԵՄ և ՀՀ կառավարության ֆիանանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: 
 
Մոտ 10 ընկերություն իրենց արտադրանքը ներկայացրեց փառատոնի այցելուներին: Ընկերությունները ներկայացնում էին հուշանվերների, մեղրամոմով գինու և բալզամի, մեղրամոմով մոմերի, վայրի պտուղներով օղիների և կոնի մուրաբաների և օշարակների, չրերի արտադրության ոլորտները: Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում տեղի ունեցավ Ոչխարների Խուզման Փառատոնը:  Կազզմակերպիչն էր Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն:
 
Ծրագիրը ներառում էր արտերկրից հրավիրված փորձառու ոչխար խուզողներ, ովքեր ցուցադրական դաընթաց կանցկացնեն Փառատոնի մասնակիցների և այցելուների համար: Անցկացվեց նաև ոչխարների խուզման մրցույթ (տարածաշրջանի համայնքների լավագույն խուզողների միջև):  Ցուցահանդես-վաճառքում էլ  իրենց արտադրանքն էին ներկայացնում Վայոց Ձորի և Սյունիքի համայնքները և տեղի արտադրողները: