Վանաձորում ներկայացվեցին Հայաստանի ՓՄՁ...
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ իրազեկման միջոցառում: Բանախոսները ներկայացրեցին ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, դեպի Գերմանիա արտահանման ուղիները, նորարարական ծրագրերին աջակցության գործիքները, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ոլորտում ...
Վանաձորում ներկայացվեցին Հայաստանի ՓՄՁ ոլորտում գործող ծրագրեր և գործիքներ
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ իրազեկման միջոցառում: Բանախոսները ներկայացրեցին ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, դեպի Գերմանիա արտահանման ուղիները, նորարարական ծրագրերին աջակցության գործիքները, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ոլորտում գործող այլ ծրագրեր ու գործիքներ:  Միջոցառմանը մասնակցեցին միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ների, մարզային ՀԿ-ների, ասոցիացիաներ, առևտրաարդյունաբերական պալատներ, մարզպետարանի, ինչպես նաև քաղաքային համայնքի այլ կառույցների ներկայացուցիչները:
 
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ողջունեց ներկաներին և մաղթեց, որպեսզի մասնակից ձեռնարկատերերը շուտով կարողանան իրենց արտադրատեսակներն արտահանել դեպի ԵՄ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության ծրագրերի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը ներկայացրեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) հնարավորությունները: Նա գործարարներին, ինչպես նաև գործարարությանն աջակցող կառույցների ներկայացուցիչներին տեղեկացրեց ՁԵՑ Հայաստան ծրագրի հնարավորությունների վերաբերյալ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տեղեկատվական և խորհրդատվական ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Հայրապետյանը խոսեց «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի մասին: Նա ներկաներին ծանոթացրեց ծրագրին մասնակցելու պայմանների հետ:
 
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց դեպի ԵՄ արտահանման ուղիները, գործող արտոնությունները (GSP+), ինչպես նաև ծանոթացրեց առևտրի տեղեկատու հարթակին: Գերմանական տնտեսական միավորման ներկայացուցիչ Մարիամ Մաժինյանը խոսեց դեպի Գերմանիա արտահանման, այդ գործընթացի պրակտիկ գործիքների, Գերմանիայից սարքավորումների ձեռքբերման, տոնավաճառներին մասնակցության, ինչպես նաև Գերմանիայի ավագ փորձագետների ծառայություններից օգտվելու մանրամասները:
 

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչ Պատվական Հախինյանը պատմեց  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, որպես տարածաշրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցման հանգույց, գործունեության մասին:  
 
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության աշխատակից Գրիգոր Գասպարյանն էլ ներկայացրեց գործակալության առաքելությունը և արտահանման ապահովագրության պայմանները: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ Տիգրան Արզումանյանը պատմեց ԵՄ Հորիզոն 2020 ծրագրի մասին:  Իսկ ակադեմիայի մյուս ներկայացուցիչը՝ Անահիտ Խաչիկյանը, ներկայացրեց Հորիզոն 2020 ծրագրի ներքո գործող ՓՄՁ գործիքը:Հանդիպումը եզրափակվեց գործարարներին և այլ մասնակիցներին հուզող թեմաների առնչությամբ հարցուպատասխանով: