Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառի ընթացքում ներկայացրեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող 2 ծրագիր: Կենտրոնի մասնագետներն այցելուներին պատմեցին «Էրասմուս՝ երիտասարդ ձետներեցների համար» և «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրերը: Միջոցառման նպատակն ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2 ծրագիր ներկայացրեց «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառի ընթացքում
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառի ընթացքում ներկայացրեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող 2 ծրագիր: Կենտրոնի մասնագետներն այցելուներին պատմեցին «Էրասմուս՝ երիտասարդ ձետներեցների համար» և «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրերը: Միջոցառման նպատակն էր մի հարկի տակ հավաքել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, որոնք առաջարկում են աշխատանքային պրակտիկայի, կամավորության, փոխանակման և այլ ծրագրերի տարբերակներ երիտասարդների համար: 
 
Երիտասարդ այցելուներին ընձեռնվեց օգտակար տեղեկատվություն ստանալու, կապեր հաստատելու և ինքնազարգացման խթաններ գտնելու հնարավորություն:  Միջոցառումը նպատակ ուներ նաև ապահովել ակտիվ երիտասարդների բազմաշերտ մասնակցությունը և ներգրավել սակավ հնարավորություններ ունեցող, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող և գյուղաբնակ երիտասարդներին: Գենդերային հավասարությունը նույնպես միջոցառման կարևոր բաղադրիչներից մեկն էր: Միջոցառումը ուներ աշխատանքային 4 բաժին՝ «Հնարավորությունների բաժին/տոնավաճառ», «Դասընթացների բաժին», «Կենդանի գրադարան», «Բացօթյա գոտի»: 
 
ԷՐԱՍՄՈՒՍԸ երիտասարդ սկսնակ ձեռնարկատերերին ողղված փոխանակման  ծրագիր է: Նպատակն է, որպեսզի մասնակիցները Եվրամիության երկրների ձեռնարկություններից մեկում վերապատրաստվելու միջոցով ձեռք բերեն փոքր և միջին ձեռնարկությունները կառավարելու համապատասխան հմտություններ: Այն նպաստում է նորարարական հմտությունների բարելավմանը և խրախուսում միջսահմանային գիտելիքների և փորձի փոխանակումը ձեռնարկատերերի միջև: ԷՐԱՍՄՈՒՍ Երիտասարդ ձեռնարկատերերի համար ծրագիրը հասանելի է դարձել հայաստանյան ձեռնարկատերերի համար 2016 թվականից COSME ծրագրին Հայաստանի անդամակցության շնորհիվ:
 
2016թ. դեկտեմբերին մեկնարկել է «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը: Այն համաֆինանսավորում են Եվրոպական Միությունը և ՀՀ կառավարությունը:  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է ծրագիրն իրականացնող կոնսորցիումը, որին մասնակցում են «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» ՀԿ-ները։  Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը: