Արմավիրի Լուկաշին համայնքում ԵՄ...
Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը:    Ծրագրի 19 մասնակիցները մայիս-հունիս ամիսների ընթացքում, անցնելով դասընթացների ...
Արմավիրի Լուկաշին համայնքում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աջակցությամբ սկսնակները ներկայացրեցին 16 նոր գործարար ծրագիր
Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 
 
Ծրագրի 19 մասնակիցները մայիս-հունիս ամիսների ընթացքում, անցնելով դասընթացների շարք, ձեռք են բերել գիտելիքներ և հմտություններ արտադրության կազմակերպման, պլանավորման, ֆինանսների, վաճառքի խթանման և այն բոլոր ոլորտների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են բիզնեսը գրագետ վարելու և առաջմղելու համար: Ծրագրի 19-ը մասնակիցներից 18-ը պատրաստել են գործարար ծրագրեր, որոնցից ներկայացրել են 16-ը: 
 
Ծրագրում մասնակցության հիմնական չափանիշն իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Ծրագրի թիրախային ոլորտներն են սննդի արտադրությունը և զբոսաշրջությունը: Գործարար ծրագրերը ներառել են չրի արտադրության, ջերմոցային տնտեսության, սերմերից և կտերից յուղի ստացման, մրգային գինիների արտադրության, սառնարանային տնտեսության գաղափարներ:
 
Մասնակիցներից Վահե Եղազարյանը նշեց. «Դասընթացները ապահովվեցին ոչ միայն մեր գործարար գաղափարների հաջող, այլ նաև առողջ սկիզբը: Ծրագրի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք ամբողջությամբ գնահատել մեր կարողությունները և բիզնես վարելու նոր հմտություններ ձեռք բերել»:
 
Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  և ոչ ֆինանսական աջակցության: Արտոնյալ վարկի պայմաններն են՝ մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամի սահմանում: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակները ստանում են անվճար ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին: