ԱՄԿ-ն Հայաստանում գործարկեց «Առևտրի համար պատրաստ» ծրագիրը
Առևտրի միջազգային կենտրոնը (ԱՄԿ) պաշտոնապես տվեց  «Արևելյան գործընկերություն՝ Առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնություն» ծրագրի մեկնարկը Հայաստանում: Բացման միջոցառման ընթացքում գործարար համայնքին, բիզնեսին աջակցող կազմակերպություններին և պետական պաշտոնյաներին ներկայացվեցին ծրագրի ...
ԱՄԿ-ն Հայաստանում գործարկեց «Առևտրի համար պատրաստ» ծրագիրը
Առևտրի միջազգային կենտրոնը (ԱՄԿ) պաշտոնապես տվեց  «Արևելյան գործընկերություն՝ Առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնություն» ծրագրի մեկնարկը Հայաստանում: Բացման միջոցառման ընթացքում գործարար համայնքին, բիզնեսին աջակցող կազմակերպություններին և պետական պաշտոնյաներին ներկայացվեցին ծրագրի հիմնական գործառույթները Հայաստանում, ներառյալ՝ ընտրված ապրանքային խմբերի համար արժեշղթայի  վերլուծության հիմնական արդյունքները և ծրագրի միջոցառումների «ճանապարհային քարտեզը»: 
 
 
ԱՄԿ-ն «Առևտրի համար պատրաստ» ծրագրի իրականացումը սկսել է 2018 թվականի մարտին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ որպես EU4Business նախաձեռնության մի մաս: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում ՓՄՁ-ների մրցունակությունը, ինչպես նաև ստեղծել կապեր միջազգային և ԵՄ շուկաների հետ: 

Հայաստանում ծրագրի իրականացումը սկսվել է ագրովերամշակման ոլորտի ՓՄՁ-ների շրջանում կատարված հետազոտությամբ, որն իրականացվել է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) հետ համագործակցությամբ: Հիմնվելով հետազոտության արդյունքների, ինչպես նաև ծրագրի սկզբնական փուլում ստացված տեղեկությունների վրա՝ աջակցության համար ընտրվել են հետևյալ արժեշղթաները՝ վերամշակված միրգ և բանջարեղեն, մրգի և բանջարեղենի չիր, և բուսական թեյ՝ հաշվի առնելով դեպի ԵՄ դրանց արտահանման հնարավորությունները: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հետազոտված ընկերությունների 25%-ն արդեն արտահանում է ԵՄ, իսկ 32%-ը հետաքրքրված է մուտք գործել ԵՄ շուկա:
 
Կատարվել է նաեւ արժեշղթայի վերլուծություն ընտրված ապրանքային խմբերի համար: Վերլուծության արդյունքները ներկայացվեցին և քննարկվեցին ծրագրի բացման միջոցառման ընթացքում: Ծրագրի կողմից ընտրված շահառու կազմակերպությունները հնարավորություն ունենացան իրենց արտադրանքը ցուցադրելու միջոցառման մասնակիցներին: