Վաղարշապատ քաղաքում ԵՄ աջակցությամբ...
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Ծրագրի 10 մասնակիցները ...
Վաղարշապատ քաղաքում ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հաջող սկիզբ» ծրագրի շրջանակներում սկսնակները ներկայացրեցին 10 գործարար ծրագիր
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Ծրագրի 10 մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ և հմտություններ արտադրության կազմակերպման, պլանավորման, ֆինանսների, վաճառքի խթանման և այն բոլոր ոլորտների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են բիզնեսը գրագետ վարելու և առաջմղելու համար: 
 
Բոլոր 10 մասնակիցներն էլ ներկայացրել են գործարար ծրագրեր, որոնք ներառում են կիսաֆաբրիկատների, պահածոյացված ծիծակի, չրերի արտադրության, ջերմոցային տնտեսության, թղթե բաժակների արտադրության, զբոսավարային ծառայությունների, ձեռագործ աշխատանքների պատրաստման և դիզայներական ծառայությունների գաղափարներ: Ծրագրում մասնակցության հիմնական չափանիշն իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն էր, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: 
 
Ծրագիրը ենթադրում է աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրություն: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  աջակցության: Արտոնյալ վարկի պայմաններն են՝ մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամ: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակները ստանում են անվճար ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին:
 
Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության «Հաջող սկիզբ» ծրագիրը իրականացվել է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակում: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը։ Կոնսորցիումին մասնակցում են ևս չորս տեղական կազմակերպություններ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ, «Սյուն» ՀԿ։