ԵԱՏՄ «Եվրասիական շաբաթ» համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 22-ին
   Հարգե՛լի գործարարներ, սույն թվականի հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումը։ Համաժողովը մի հարթակի վրա կգումարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների և Միության գործընկեր-երկրների ...
ԵԱՏՄ «Եվրասիական շաբաթ» համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 22-ին

   Հարգե՛լի գործարարներ, սույն թվականի հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումը։ Համաժողովը մի հարթակի վրա կգումարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների և Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային փոխնախագահներին և նախարարներին, պետական կորպորացիաների և առաջատար բիզնեսի ղեկավարներին: «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում կանցկացվեն ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ և գործարարների համար բիզնես-դասընթացներ: Համաժողովի կարևոր իրադարձությունը կլինի ԵԱՏՄ-ի արտահանման և կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը, որը կանցկացվի համաժողովի հարթակում վերջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում: Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետևյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն և ՏՏ-տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական  արդյունաբերություն, դեղագործություն: 

     Մասնակցությունը «Եվրասիական շաբաթ» համաժողովին անվճար է: Գրանցումը կատարվում է www.eurasianweek.com պաշտոնական կայքում: