9 արտադրող՝ Բերքի փառատոն 2018-ի միասնական տաղավարում
Մեղր և մեղրից տարբեր արտադրատեսակներ՝ գինի, օղի, օշարակ, բալզամ, չրերի տեսականի, շոկոլադներ, ձեռագործ հուշանվերներ, շարֆեր, սեղանի խաղեր, ծիրանի չորացված և բոված կորիզ: Այդ ամենը և ոչ միայն, ներկայացված էր ...
9 արտադրող՝ Բերքի փառատոն 2018-ի միասնական տաղավարում
Մեղր և մեղրից տարբեր արտադրատեսակներ՝ գինի, օղի, օշարակ, բալզամ, չրերի տեսականի, շոկոլադներ, ձեռագործ հուշանվերներ, շարֆեր, սեղանի խաղեր, ծիրանի չորացված և բոված կորիզ: Այդ ամենը և ոչ միայն, ներկայացված էր Հայստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միասնական տաղավարում: Այն ձևավորվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ: Տաղավարում ներկայացված էր ԵՄ աջակցությամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրիշահառու 9 արտադրող: 
 
Գործարարների շուկայավարման կարողությունների զարգացման նպատակով, ծրագրի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում տրամադրել է  մասնագիտացված խորհրդատվություն՝ շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման և այլ ուղղություններով: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տաղավարը, ինչպես միշտ, մարդաշատ էր, իսկ մեր շահառուների արտադրանքը՝ պահանջված։