Հայաստանցի երիտասարդ ձեռնարկատերն...
<<Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար>> ծրագրի հայաստանյան մասնակից Նելլի Դավթյանն անցել է ծրագրի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջազգային մրցույթի <<Լավագույն ձեռնարկատեր>> մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ: Մրցույթին մասնակցել են 10 տարվա ընթացքում ծրագրի ...
Հայաստանցի երիտասարդ ձեռնարկատերն անցել է միջազգային մրցույթի եզրափակիչ

<<Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար>> ծրագրի հայաստանյան մասնակից Նելլի Դավթյանն անցել է ծրագրի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջազգային մրցույթի <<Լավագույն ձեռնարկատեր>> մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ: Մրցույթին մասնակցել են 10 տարվա ընթացքում ծրագրի շահառու հարյուրավոր ձեռնարկատերեր աշխարհի 36 երկրներից։ Եզրափակիչ փուլ է անցել 3 ձեռնարկատեր:

Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի արդյունքը կհայտարարվի մարտի 18-ին՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ առցանց քվեարկության արդյունքում կորոշվեն առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ձեռնարկատերերը:

Նելլի Դավթյանը <<Այ Թի Սոլուշնս>> (Անտիկ Արթ ՍՊԸ) ընկերության հիմնադիր տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է ծրագրավորման  ծառայությունների մատուցմամբ, առաջին պրոդուկտը <<Բասթիքս>> տուրիստական հեռախոսային հավելվածն է, որն իր տեսակի մեջ միակն է ԱՊՀ երկրներում։

2018թ. Նելլի Դավթյանը <<Էրասմուս Երիտասարդ Ձեռնարկատերերի համար>> ծրագրի շրջնակում 3 ամսով մեկնել է Մալթա՝ փորձի փոխանակման նպատակով։ Այսօր <<Այ Թի Սոլուշնսը>> համագործակցում է Մալթայի մի շարք առաջատար ՏՏ ընկերությունների հետ, մշակում  է էլեկտրոնային ուսուցման ծրագրեր, որոնցից մեկը կարող է ծառայել ՀՀ կրթական ոլորտի բարելավմանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը <<Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար>> ծրագրի միակ միջնորդ կազմակերպությունն էՀայաստանում: Ծրագիրը հասանելի է հայաստանյան ձեռնարկատերերի համար 2017-ից և կտևի մինչև 2022 թվականը: