
ԴԵՊԻ ՃԱՊՈՆԻԱ (ՏՈԿԻՈ) FOODEX 2019 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Հարգելի գործարարներ,
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 5-ից – 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունենալու FOODEX JAPAN ցուցահանդեսը, որը հանդիսանում է Ասիայի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը ...
ԴԵՊԻ ՃԱՊՈՆԻԱ (ՏՈԿԻՈ) FOODEX 2019 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Հարգելի գործարարներ,
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 5-ից – 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունենալու FOODEX JAPAN ցուցահանդեսը, որը հանդիսանում է Ասիայի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը և նվիրված է Ճապոնիայի և ամբողջ աշխարհի սննդի և խմիչքի ցուցադրությանը:
Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը այս տարի ստանձնել է ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը և ցանկանում է միասնական տաղավարով ցուցադրել հայ արտադրողների որոշակի նորույթ ներկայացնող վերամշակված սնունդ և գյուղատնտեսական ապրանքներ: Տաղավարի ծախսերը մասամբ հոգալու է դեսպանությունը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը կաջակցի ընտրված մասնակիցներին ցուցահանդեսի կայքում գրանցման, ինչպես նաև այլ նախապատրաստական աշխատանքների հարցերում:
Այն գործարարները, ովքեր ցանականում են մասնակցել վերոնշյալ ցուցահանդեսին և պատրաստ են հոգալ իրենց ճանապարհածախսը, կացության ծախսերը, ինչպես նաև ֆինանսական որոշակի ներդրում ունենալ տաղավարի վարձակալության և ձևավորման հարցում (շուրջ 1000 ԱՄՆ դոլար), խնդրում ենք լրացնել դիմումը և անձնական նամակով ուղարկել karapetyanm@smednc.am էլ․հասցեին և կրկնօրինակում (copy-ում) դնել expo@smednc.am էլ․ հասցեն կամ զանգահարել ՓՄՁ ԶԱԿ հիմանադրամ 012 54 16 48 (23 ներքին): Մասնակիցների ընտրությունը կկատարվի ելնելով դիմումների առաջնահերթությունից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 8-ը: