ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019...
ՈՒմ համար է նոր սերնդի ՀԴՄ-ի գինը սահմանվել 60.000 ՀՀ դրամ 1.Այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար ՀՀ Հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ...
ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանով սահմավել է հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) տարբերակված իրացման գին:

ՈՒմ համար է նոր սերնդի ՀԴՄ-ի գինը սահմանվել 60.000 ՀՀ դրամ

1.Այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար ՀՀ Հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից:

ՆՇՈՒՄ: Վերոնշյալ խմբին դասվող այն հարկ վճարողները, որոնք 2018 թվականի ընթացքում արդեն իսկ ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ 160.000 ՀՀ դրամով, պետք է դիմեն ՀՀ ԿԱ ՊԵԿ և «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ»վերահաշվարկ կատարելու համար:

2. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:

3. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերի համար:

Ի ԴԵՊնոր սերնդի ՀԴՄ-ները 60.000 դրամով կարող են ձեռք բերել նաև 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ: ԱԱՀ վճարող չհամարվող Հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում կշարունակեն հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ, միանվագ, կամ իրենց ցանկությամբ` ամսական համամասնությամբ 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով:

 

Նախկինում գործող` 160000 դրամըկպահպանվի վերը չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար (բացառությամբ բացառապես արտոնագրային հարկ վճարողների):

 

 

 

Արդեն իսկ 160.000 ՀՀ դրամով ձեռքբերված ՀԴՄ-ների գնի վերահաշվարկի կարգը

 

1.Վերը պայմանները բավարարող այն հարկ վճարողները, որոնք 2018 թվականին արդեն ՀԴՄ-ները ձեռք են բերել 160.000 ՀՀ դրամով՝ վճարելով միանվագ, նրանց համար կկատարվի վերահաշվարկ և գումարի հետվերադարձ: Գումարի հետվերադարձի համար  hdm@taxservice.am: էլեկտրոնային հասցեին պետք է ներկայացվի դիմում (դիմումների ձևերը կցվում են): Լրացված դիմումի ձևին կից (դիմում` հաշվեհամարովդիմում` տարանցիկ հաշվեհամարով) անհրաժեշտ է ներկայացնել նաև վճարման անդորրագրի, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի, անձնագրի կամ սոցիալական քարտի պատճենները:

 

2.Վերը պայմանները բավարարող այն հարկ վճարողները, որոնք 2018 թվականին արդեն ՀԴՄ-ները ձեռք են բերել 160.000 ՀՀ դրամով, սակայն վճարումը կատարում են համաձայն տարաժամկետ վճարման պայմանագրի, պետք է դիմեն «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ, որպեսզի նրանց տարաժամկետ վճարման պայմանագրերը թարմացվեն՝ ՀԴՄ-ի գինը սահմանելով 60.000 ՀՀ դրամ:

 

3.Վերը պայմանները բավարարող այն հարկ վճարողները, որոնք մինչև 05.02.2019թ, ներկայացրել են ՀԴՄ-ի ձեռքներման հայտ, սակայն այն մերժվել է, այսինքն՝ դեռ չեն ստացել ՀԴՄ, պետք է ներկայացնեն նոր էլեկտրոնային հայտ՝ արդեն 60.000 ՀՀ դրամով: Այն դեպքում, երբ այս խմբի հարկ վճարների վճարած կանխավճարի գումարը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը, միաժամանակ պետք է ներկայացնեն նաև 1-ին կետում նշված վերահաշվարկի դիմումը և կից փաստաթղթերը: