2016թ.-ից ՓՄՁ-ներին տրամադրվող վարկի...
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանն ամփոփեց 2015թ. իրականացված աշխատանքները և ներկայացրեց իրականացվող ծրագրերի ընթացքը:    Նա նշեց, որ ՓՄՁ ԶԱԿ-ի 2015 թ. հոգաբարձուների խորհուրդը տարեվերջյան նիստի ...
2016թ.-ից ՓՄՁ-ներին տրամադրվող վարկի գումարը հասնելու է մինչև 7 մլն. դրամի
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանն ամփոփեց 2015թ. իրականացված աշխատանքները և ներկայացրեց իրականացվող ծրագրերի ընթացքը: 
 
Նա նշեց, որ ՓՄՁ ԶԱԿ-ի 2015 թ. հոգաբարձուների խորհուրդը տարեվերջյան նիստի ընթացքում հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ճշմարիտյանի առաջարկը` ՓՄՁ-ներին տրամադրվող վարկի շեմը 5 մլն ՀՀ դրամից հասցնել մինչև 7 մլն դրամ: 
Գեղամ Պետրոսյանը տեղեկացրեց, որ պետական աջակցության 2015թ. ծրագրի շրջանակներում ՀՀ 2015թ. պետական բյուջեից հատկացվել է 152,300,000  դրամ: