Կանանց ձեռներեցության զարգացումը Հայաստանում
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանի խոսքով`Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում և արժեշղթաներում կանայք ունեն զգալի դերակատարում: Դրանցից են առևտուրը, դեղատնային գործունեությունը, հատապտուղների հավաքումը, պանրի արտադրությունը, օթևանատների բիզնեսը: Կարապետյանն ...
Կանանց ձեռներեցության զարգացումը Հայաստանում

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանի խոսքով`Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում և արժեշղթաներում կանայք ունեն զգալի դերակատարում: Դրանցից են առևտուրը, դեղատնային գործունեությունը, հատապտուղների հավաքումը, պանրի արտադրությունը, օթևանատների բիզնեսը: Կարապետյանն ասաց, որ կին ձեռնարկատերերը խնդիրներն առաջին հերթին տեսնում են հարկային դաշտում. դրույքներն են բարձր: Գերմանական «Փեմ-Քընսալթ» ընկերության տնօրեն Հենինգ Բունգարդսը նշեց, որ հետազոտության նախնական արդյունքի համաձայն` կանայք Հայաստանի հասարակության կեսն են կազմում և ունեն տնտեսապես ակտիվ լինելու շատ մեծ ներուժ: Բունգարդսի կարծիքով` եթե կանայք ավելի շատ ներգրավված լինեն Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում, դրանք կընթանան ավելի արագ և արդյունավետ: Ասիական Զարգացման Բանկի մասնավոր հատվածի զարգացման գծով փորձագետ Ինմակուլադա Մարտինեզի կարծիքով` կանայք Հայաստանում ավելի շատ հանդիպում են մշակութային խոչընդոտների, որոնք կապված են հասարակության մեջ կանանց դերի ընկալման հետ: