Ում աշխատանքը գնահատվել է
Այս ֆիլմում ներկայացված են ընդամենը 6-ը՝ այն կին գործարարներից, որոնք 12 և 13 թթ. մրցանակ են ստացել Լավագույն կին գործարար մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում:  Ինչ խոսք, մրցանակակիրների թիվն անհամեմատ մեծ է. ...
Ում աշխատանքը գնահատվել է

Այս ֆիլմում ներկայացված են ընդամենը 6-ը՝ այն կին գործարարներից, որոնք 12 և 13 թթ. մրցանակ են ստացել Լավագույն կին գործարար մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում: 
Ինչ խոսք, մրցանակակիրների թիվն անհամեմատ մեծ է. Պարզապես մեր ֆիլմի հերոսուհիներն իրենց մեջ խտացնում են հայ գործարար կնոջ բոլոր հատկությունները: 
Ի դեպ, մեզ համար այդ հատկություններից մեկը բացահայտեցինք նկարահանումների ընթացքում միայն: Պարզվում է, մեր գեղեցիկ սեռի գործարարները, ի տարբերություն տղամարդկանց, չեն սկսի որևէ բիզնես, որը զուտ գումար վաստակելու համար է և իրենց սրտով չէ: Այդպիսին են նրանք. ոչինչ չեն ձեռնարկի՝ առանց սիրելու: 
Առաջին հայացքից այս ռոմանտիկ հատկանիշը հենց այն լուրջ մրցակցային առավելությունն է, որի շնորհիվ կանայք նախանձելի համառությամբ կայացնում են իրենց բիզնեսը: Գործարար կնոջ այս հատկանիշն էլ ծնում է նրանց երկրորդ մրցակցային առավելությունը. սոցիալական բարձր պատասխանատվության աստիճանը, որն էլ պարտավորեցնում է մեր նման կազմակերպություններին սատարել և խրախուսել նրանց: 
Ահա նրանք. սիրով ու նվիրումով իրենց գործին լծված ռոմանտիկները, որոնք ի վիճակի են սարեր շարժել, եթե այդ զբաղմունքը նրանց հոգուն հարազատ է և օգտակար՝ մարդկանց համար...