Նոր գործարար դասընթաց սիրիահայերի համար՝ Երևանում
Սիրիահայ գործարարների համար նախատեսված հերթական դասընթացը մեկնարկեց Երևանում մայիսի 22-ին: 2013 թվականի մարտից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը (Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն) ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ...
Նոր գործարար դասընթաց սիրիահայերի համար՝ Երևանում

Սիրիահայ գործարարների համար նախատեսված հերթական դասընթացը մեկնարկեց Երևանում մայիսի 22-ին:
2013 թվականի մարտից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը (Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն) ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ /ՄԱԿ ՓԳՀ/ նախաձեռնել է «Սիրիահայերի համար գործարար դասընթացների» ծրագիրը, որը կօգնի սիրիահայերին իրականացնել իրենց գործարար գաղափարները:


Մոտ երկու ամիս տևող դասընթացը ներառում է ուսուցողական, բիզնես խորհրդատվության և տեղեկատվական բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին` գործարարները կստանան բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ, կտեղեկանան իրավաօրենսդրական դաշտին, ինչպես նաև փորձառու մասնագետների ուղղորդմամբ կմշակեն իրենց անհատական գործարար ծրագրերը: Առաջին ալիքի անդրադարձը: