Հայաստանը բարձր արդյունքներով ամփոփել է JICA-ի ծրագիրը
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագիրը գնահատվել է որպես լավագույն ծրագիր՝ նմանատիպ ճապոնական ծրագրերի շարքում։ Այդ մասին տեղեկացրել են ճապոնացի մասնագետները՝ հունվարի 18-ին Կոնգրես հյուրանոցում կայացած Հայաստանի ՓՄՁ ...
Հայաստանը բարձր արդյունքներով ամփոփել է JICA-ի ծրագիրը

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագիրը գնահատվել է որպես լավագույն ծրագիր՝ նմանատիպ ճապոնական ծրագրերի շարքում։ Այդ մասին տեղեկացրել են ճապոնացի մասնագետները՝ հունվարի 18-ին Կոնգրես հյուրանոցում կայացած Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Հայաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» համատեղ ծրագրի ամփոփման ժամանակ: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին նշեց, որ ճապոնական կողմը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը` հատկապես տեղական տնտեսության զարգացման ոլորտում: