Գործարար կինը նպաստում է...
Հասմիկ Հովհաննիսյանը Գյումրիում զբաղվում է բարձրորակ խմորեղենի արտադրությամբ: Նա աշխատում է իր արտադրանքը ներկայացնել հաճախորդի աչքի համար տեսանելի վայրում, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող տարածքում:  Հասմիկի պատրաստած La Boulangerie Bisous ապրանքանիշի ...
Գործարար կինը նպաստում է խմորեղենի արտադրության մրցակցությանը Գյումրիում
Հասմիկ Հովհաննիսյանը Գյումրիում զբաղվում է բարձրորակ խմորեղենի արտադրությամբ: Նա աշխատում է իր արտադրանքը ներկայացնել հաճախորդի աչքի համար տեսանելի վայրում, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող տարածքում:  Հասմիկի պատրաստած La Boulangerie Bisous ապրանքանիշի խմորեղենն արտադրվում է ֆրանսիական բաղադրատոմսերով, իսկ հումքը եվրոպական է, ձեռք է բերվում ներկրողներից: Տեսականին բազմազան` կրեմով, առանց կրեմի, շերտավոր` կրեմով և առանց,  կրուասաններ, ֆրանսիական հացաբուլկեղենի լայն տեսականի: Կազմակերպությունն ընդունում է նաև տորթերի պատվերներ:

Հասմիկ Հովհաննիսյանի կողքին կայացման ճանապարհին եղել և օժանդակել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ –ը: «Հիմնադրամի հետ համագործակցությունը նախ և առաջ տվեց շատ կարևոր գիտելիքներ բիզնեսը ճիշտ կառուցելու մասին, այնուհետև  ֆինանսավորման շնորհիվ ձեռք բերեցի անհրաժեշտ սարքավորումները արտադրությունը կազմակերպելու համար»,- նշում է Հովհաննիսյանը: Խմորեղենի արտադրությամբ զբաղվելու գաղափարն առաջացել է ժամանակի ընթացքում: 2002թ-ից սկսած Հասմիկն աշխատել է բանկում` որպես վարկային մասնագետ:  Մշտապես առնչվել է հրուշակեղենի արտադրության ոլորտի հետ: «Կատարել գործը միշտ բարձր մակարդակով և շարժվել առաջ»` ահա Հասմիկի կարգախոսը:

Կին գործարարը կարծում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է աշխատել քրտնաջան, դժվարություններից չհուսահատվել և համապատասխանել առկա պահանջարկին:  Նրա դժվարությունները կապված են հիմնականում արտադրանքի իրացման հետ: «Հատկապես երբ նոր ես սկսում գործը, անհրաժեշտություն է առաջանում գրավել սպառողների վստահությունը, իսկ հետագայի համար պետք է երբեք չկորցնել այն»- նշում է Հասմիկ Հովհաննիսյանը: Հասմիկն ասում է, որ կուզենար, որպեսզի իր նախաձեռնած գործը զարգանա: «Ինձ թվում է կստացվի, քանի որ աշխատում եմ քրտնաջան և մշտապես փորձում եմ առաջ անցնել առկա մրցակցության պայմաններում»,- լավատեսորեն ասում է Հովհաննիսյանը: Իսկ նրանց, ովքեր ցանկանում են սկսել սեփական բիզնեսը, բայց ունեն մտավախությունները նա խորհուրդ է տալիս չվախենան սկսել և իրագործել դրված նպատակները: «Ոչ մի գործ առանց ջանք գործադրելու գլուխ չի գալիս»,- իր փորձն է կիսում գործարարը: