Յուրահատուկ սրճարանը Վայքում
Կարինե Հովսեփյանը հայրենի Վայք քաղաքում շահագործում է յուրահատուկ մի սրճարան: Բացի համեղ կերակուրներից, խմիչքներից և մենյուի տարբեր այլ համեղ առաջարկներից նրա հաճախորդները կարող են նաև օգտվել տարածքում գտնվող լողավազանից: ...
Յուրահատուկ սրճարանը Վայքում
Կարինե Հովսեփյանը հայրենի Վայք քաղաքում շահագործում է յուրահատուկ մի սրճարան: Բացի համեղ կերակուրներից, խմիչքներից և մենյուի տարբեր այլ համեղ առաջարկներից նրա հաճախորդները կարող են նաև օգտվել տարածքում գտնվող լողավազանից: Անվճար: սննդի կետում հյուրընկալ տերերը մատուցում են խեցգետին, գարեջուր, կոտլետների տեսականի, խորովածի  տեսականի: Հաճախորդները հիմնականում Վայք  քաղաքի բնակիչներն են: Հովսեփյանը հիշում է, թե ինչպես է առաջացել յուրօրինակ սրճարանի հիմնադրման գաղափարը:  «Վայք քաղաքում  չկար մի  այնպիսի  հարմար տեղ, որտեղ  մարդիկ կկարողանային ուտել խեցգետին և օգտվել անվճար ջրավազանում լողանալու հնարավորությունից: Այդ  պատճառվ  որոշեցինք մեր ամառանոցը վերածել հասարակական սննդի  կետի»,- ասում է նա:
 
Սրճարանի հիմնումն իրականություն է դարձել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպած դասընթացին մասնակցելուց և ցածր տոկոսով վարկային երաշխավորությունից օգտվելուց հետո: «Նաև սովորեցինք կազմել բիզնես  ծրագիր և գնահատել ռիսկերը»,- ասում է Կարինե Հովսեփյանը: Կին գործարարը նշում է, որ հաճախորդներին դուր է գալիս, որ ինքն աշխատում է ընտանիքի հետ: Նա հավաստիացնում է, որ բոլոր  ուտեստները պատրաստվում  են տնական  եղանակով: «Հիմանական  դժվարությունը դրամաշրջանառության նվազումն է, ինչպես  նաև ապրանքների  գների թանկացումը»,- ասում է Հովսեփյանը` դժվարությունների մասին խոսելիս: 
 
Սկսնակներին հաջողակ գործարարը խորհուրդ է տալիս նախ և առաջ չհուսահատվել, աշխատել  եռանդով, հաճախորդների հետ լինել սիրալիր և ամենակարևորը` ստեղծել գնային հարմար պայմաններ: Ըստ նրա` կարևոր է նաև մինչև  սեփական բիզնեսի  հիմնելը գնահատել ռիսկերը: Ապագայի նախագծերի մասին ասում է «Հույս  ունենք ընդլայնել հասարակական  սննդի կետը, ի նչպես նաև հետագայում ավելացնել քոթեջներ և շոգեբաղնիք»: