Վարդենիսի կարի արտադրամասը: Գաղափարներն իրականանում են:
Գեղարքունիքի մարզի  Վարդենիս քաղաքում գործում է Լենա Երանոսյանի ղեկավարած փոքր ձեռնարկությունը: Այն արտադրում է ամեն ինչ կարի բնագավառում` կախված պատվերներից: Ձեռնարկությունը գործակցում է նաև «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի հետ, ...
Վարդենիսի կարի արտադրամասը: Գաղափարներն իրականանում են:

Գեղարքունիքի մարզի  Վարդենիս քաղաքում գործում է Լենա Երանոսյանի ղեկավարած փոքր ձեռնարկությունը: Այն արտադրում է ամեն ինչ կարի բնագավառում` կախված պատվերներից: Ձեռնարկությունը գործակցում է նաև «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի հետ, արտադրում է խոհանոցային իրեր, որոնք արտահանվում են տարբեր երկրներ:  «Մատուցում ենք ծառայություն. վերանորոգում ենք այն ամենը ինչը առաջարկվում է ժողովրդի կողմից, հագուստ, կենցաղային իրեր,որոնք կարվում են տարբեր մասնագիտացված մեքենաներով»,- նշում է Լենա Երանոսյանը:

Նրա ձեռնարկությունը որոշ չափով ներգրավված է նաև առևտրի ոլորտում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովին կին գործարարի ներկայացրած  բիզնես ծրագիրը նախատեսված է եղել կարի արտադրամասի հիմնադրման և կտորեղենի վաճառքի իրականացման համար: Վաճառում են նաև կտորեղեն, կարի տարբեր պարագաներ և ձեռնարկության արտադրանքներից: Ձեռնարկությունն անընդհատ զարգանում է: «Մասնակցել ենք նաև ուսուցողական ծրագրերի՝ Սոցաբ նախարարության կողմից առաջարկված, պատրաստել ենք 10 հոգի մասնագետ ,որոնցից 5-ին գրանցել ենք , որպես աշխատող»,- ասում է Երանոսյանը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համագործակցությունը ձեռնարկատեր կնոջը ոգեշնչել է  ստեղծելու արտադրամասը: Լենա Երանոսյանի խոսքով` «Կենտրոնի դասընթացի շնորհիվ մենք կարողացանք հաշվարկել մեր քայլերը ճիշտ բիզնես ստեղծելու համար: Տրամադրած գումարի շնորհիվ մենք կարողացանք մեր արտադրամասը հասցնել նրան՝ ինչը հիմա կա»:

Երանոսյանն ասում է, որ գործարար գաղափարն ինքը և ամուսինը ունեցել են վաղուց: Արտադրամաս ստեղծելու համար ունեցել են գրեթե ամեն ինչ՝ կարի մեքենաներ, տարածք, երկուսն էլ կարի բնագավառում վարպետներ ենք:  «Ամուսինս նաև մեխանիկ վարպետ էր,  սակայն չունեինք գումար և ճիշտ բիզնես պլան: Այդ ժամանակ Վարդենիսում ՓՄՁ ԶԱԿ –ն անցկացնում էր բիզնես դասընթացներ, որը հենց դարձավ մեր արտադրամասի ստեղծման հիմքը»,- հիշում է նա:  

Հաջողության հասնելու համար, ըստ վարդենիսցի կին գործարարի անհրաժեշտ է երբեք չմերժել հաճախորդի խնդրանքը: Ըստ նրա` հաճախորդը միշտ պետք է գոհ մնա: «Պետք է շատ աշխատել հաջողության հասնելու համար»,-համոզված է Երանոսյանը:  Դժվարություններից չի բողոքում: Նրա համար հիմնական դժվարությունն այսօր տարածքն է, որը գործունեության համար արդեն փոքր է:  Սկսնակ գործարարներին էլ խորհուրդ է տալիս չվախենալ  առաջ գնալուց: Վարդենիսում գործող բազմապրոֆիլ կարի արտադրամասի սեփանկանատեր Լենա Երանոսյանը համոզված է`եթե կա գաղափար ապա պետք է կյանք տալ դրան: