Գործարարին միտքն է առաջ մղում
Կալթաջյան ընկերությունը կարելի է համարել ընտանեկան բիզնես: Այն ղեկավարում է Սարգիս Կալթաջյանն իր ազգականների օգնությամբ և անմիջական մասնակցությամբ: Ընկերությունն այսօր արտադրում է Օսիո ապրանքանիշի տնտեսական ապրանքներ: 55-ամյա Սարգիս Կալթաջյանի գործարար ...
Գործարարին միտքն է առաջ մղում

Կալթաջյան ընկերությունը կարելի է համարել ընտանեկան բիզնես: Այն ղեկավարում է Սարգիս Կալթաջյանն իր ազգականների օգնությամբ և անմիջական մասնակցությամբ: Ընկերությունն այսօր արտադրում է Օսիո ապրանքանիշի տնտեսական ապրանքներ:

55-ամյա Սարգիս Կալթաջյանի գործարար պատմությունը սկսվել է Լատինական Ամերիկայում` 33 տարի առաջ: Վենեսուելայում Կալթաջյանն ունեցել է  կոշիկի ֆաբրիկա: Հայաստան տեղափոխվելու գաղափարն առաջացել է 1,5 տարի առաջ, երբ այնտեղ երկրի վիճակը սկսել է բարդանալ: Մորեղբոր տղաների և թոռների օժանդակությամբ Սարգիս Կալթաջյանը Հայաստանում հիմնել է իր սեփական բիզնեսը: «Տնտեսական ապրանք բերելով սկսանք Թուրքիայից: Մի անգամ բերինք մի ֆուր (բեռնատար-հեղ.), երկրորդ անգամ բերինք երկրորդ ֆուրը: Վերջը ասինք, ինչու՞ Թուրքիայեն բերենք, ինչու՞ Թուրքիան կերակրենք: Մենք աստեղ արտադրություն անենք: Սկսանք անել արտադրությունը»,- հիշում է Կալթաջյանը:

Հաջողության պակասից չի դժգոհում: Ասում է, որ դեռ մեկ տարին բավարար չէ, որպեսզի սպառողները ճանաչեն իր ապրանքն ու սկսի ավելի շատ գնել: Ասում է` ազգային հատկանիշ է. անընդհատ ձգտում ենք օտար արտադրության ապրանքը գնել: «Մի քիչ դժվար է աշխատիլ հայերուն հետ: Ուզում են միշտ դրսի ապրանք, չէ, լավը չի, լավը չի,- ասում են: Հակառակը` մեր արտադրությունը Թուրքիայեն, թուրքական ապրանքեն հազար անգամ ավելի լավն է: Հիմա կամաց-կամաց կիմանան, թե հայկական ապրանքը, հայկական արտադրությունը լավն է»,- ասում է հայրենասեր գործարարը, ով բազմաթիվ անգամ մերժել է զարգացած տնտեսություն ունեցող երկրներ տեղափոխվելու իր մյուս ազգականների առաջարկները և ընտանիքով հանգրվանել հայրենիքում:

Սկզբում Հայաստան է ուղարկել երեք զավակներից երկուսին, ովքեր ժամանել են, տեսել, գնահատել և ծնողներին հորդորել ամեն ինչ վաճառելով` Վենեսուելայից տեղափոխվել Հայաստան: «Ես որ Վենեսուելային մեջ կոշիկի ֆաբրիկ ունեի, կուզեի հոս ալ կոշիկի ֆաբրիկ դնեի, բայց տեսանք, որ դժվար է: Ալ մտանք տնտեսական ապրանքին մեջ: Ես արհեստ կսիրեմ, գործ դարձնել կսիրեմ»,- հիշում է գործարարը:

Կալթաջյանն ասում է, որ սկզբում չի մտածել արտադրություն ուղղությամբ, այլ մտածել է եղել պատրաստի արտադրանքը ներմուծելու մասին: «Բայց չէ, տեսանք, որ գործը դյուրին է: Հալեպեն մեկ տեխնիկ մասնագետ բերինք, որ սովրեցնե մեզի գործը: Գործը սովրեցուց` ձևերը, գաղտնիքները, մենք ալ սկսանք անել արդեն»,- բացատրում է ծնունդով լիբանանահայ, Վենեսուելայում մեծացած ու կայացած, բայց Հայաստանում կյանքը շարունակող գործարարը: Գործը հիմնելուց, ասում է, որևէ մտավախություն կամ տարակուսանք չի ունեցել: «Ես վախենալիք չեմ գիտեր իմ կյանքիս մեջ: 12 տարեկանես Լիբանանեն մենակ թողել եմ, գացել եմ Վենեսուելա»,- ժպտալով ասում է Սարգիս Կալթաջյանը:

Կալթաջյանն օգտվել է նաև ՓՄՁ զարգացմանն ուղղված պետական ծրագրերից: Նա Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների օժանդակությամբ գրել է տեղական շուկային համապատասխանող գործարար նախագիծ և վարկ է ստացել սեփական արտադրության մեկնարկի համար անհրաժեշտ հումքը ձեռք բերելու նպատակով:

Այսօր Սարգիս Կալթաջյանի երկու զավակները` 22-ամյա Համբիկը և 16-ամյա Սևակը, աշխատում են հոր ընկերությունում. առաջինը` որպես արտադրության մասնագետ, մյուսը` որպես առաքման պատասխանատու: Կալթաջյանի դուստրն ապրում է Լիբանանում:

Նրա երազանքն այն է, որպեսզի Հայաստանում բոլորը հաջողություն ունենան: Դժվարությունների մասին խոսելիս Կալթաջյանը նշում է Հայաստանի և այլ երկրների առևտրի ոճի տարբերությունը: «Աշխատելաոճը տարբեր է: Ապրանք կուտաս` առանց ֆակտուր (հաշիվ-ապրանքագիր-հեղ.), առանց չեկի»,- ասում է նա: Նաև շեշտում է հարկային և մաքսային դաշտերում առկա խնդիրները: Նրա խոսքով` գրեթե բոլոր զարգացած երկրները, ինչպես նաև բուռն զարգացող տնտեսություն ունեցող պետությունները հարկային արտոնություններ են սահմանում սկսնակ գործարարների համար` թույլատրելով նրանց 3 տարի աշխատել առանց որևէ հարկ վճարելու: Նրա կարծիքով, նաև պետք է փոփոխվի ապրանքների ներմուծման կարգը, քանի որ շատ դեպքերում իրենք էժան հումք են հայթայթում, իսկ մաքսային ծառայությունը պահանջում է այն մաքսազերծել երկրի կողմնորոշիչ գներով: Դա, ըստ գործարարի, մի քանի անգամ թանկացնում է ապրանքի գինը:

Կալթաջյանի ընկերությունն արտադրում է 10 անուն ապրանքատեսակ, ամենաշատը սպառվում են օճառը, շամպունը և ամանի հեղուկը: Արտադրամասում ամեն ինչն իր միջոցներով է հիմնել: Նա նաև օժանդակել է սիրիահայ մի ընատնիքի` երկու եղբայրների աշխատանքի ընդունելով իր մոտ: Ընդհանրապես սիրիահայերին շատ բարձր է գնահատում և կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ամեն գնով նրանց օժանդակի, որպեսզի արհավիրհքից խուսափած հայերը չթողնեն հայրենիքը և կրկին բռնեն պանդխտության ճանապարհը:  

php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi