Յուրահատուկ կահավորմամբ հյուրատունը՝ Դիլիջանում
Սուսաննա Եղիազարյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում 2017 թ. մասնակցել է ՝ Ճապոնիայի միջազգային գործակալության (ՃՄՀԳ) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի համագործակցության շրջանակում կազմակերպված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին՝  ֆինանսական ...
Յուրահատուկ կահավորմամբ հյուրատունը՝ Դիլիջանում
Սուսաննա Եղիազարյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում 2017 թ. մասնակցել է ՝ Ճապոնիայի միջազգային գործակալության (ՃՄՀԳ) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի համագործակցության շրջանակում կազմակերպված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին՝  ֆինանսական միջոցներ ստանալու նպատակով: Նա ցանկանում էր վերանորոգել և կահավորել հյուրատունը, գնել խոհանոցի կահույք և բակում  կառուցել տաղավարներ:

 
Մասնագիտությամբ իրավաբան 32-ամյա Սուսաննան ավարտել է Մոսկվայի Բիզնեսի և քաղաքականության ինստիտուտը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցության շնորհիվ 2017 թ. հունիսից Սուսաննան Հյուրատների զարգացման ասոցիացիայի անդամ է:
 
Ծրագրի արդյունքում  սեփական առանձնատան 1-ին և 3-րդ հարկերում ունի 8 ննջասենյակ: Հյուրատան 3-րդ հարկը  յուրահատուկ ոճով է  ձևավորված. մեծ հյուրասենյակում բացի հանգիստը վայելելուց, հյուրերին են ներկայանում  տեսնում հնաոճ իրերի հավաքածուներ՝ ժամացույցների, փղերի, շքանշանների, հեռախոսների յուրահատուկ նմուշներ: Բացի գիշերակացից, հյուրատունն ունի երեխաների հանգստի համար հատուկ նախատեսված տարածք, ինտերնետ, ավտոկայանատեղի:
Ծրագիրը Սուսաննային հնարավորություն տվեց օրական հյուրընկալել 16 հյուրի, իսկ տարեկան նա ընդունում է  մինչև  800 այցելու: