Յուրօրինակ հուշանվերների արտադրություն՝ ԵՄ...
Արտակ Պետրոսյանը հմուտ արհեստագործ է, որն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում զբաղվում է փայտի, մասնավորապես կահույքի փորագրությամբ: 2017 թվականի օգոստոսին, մասնակցելով «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին, Արտակը որոշեց ...
Յուրօրինակ հուշանվերների արտադրություն՝ ԵՄ աջակցությամբ. Արտակ Պետրոսյանի դիզայներական գաղափարները:
Արտակ Պետրոսյանը հմուտ արհեստագործ է, որն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում զբաղվում է փայտի, մասնավորապես կահույքի փորագրությամբ: 2017 թվականի օգոստոսին, մասնակցելով «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին, Արտակը որոշեց հիմնել իր սեփական բիզնեսը և գրանցվեց որպես անհատ ձեռնարկատեր: Ծրագիրն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների կողմից «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում:
 
Արտակ Պետրոսյանը նշեց. «Որոշեցի զբաղվել ձեռնարկատիրությամբ և արտադրել հուշանվերներ։ Իմ աշխատանքի յուրահատկությունն այն է, որ ծիրանի կորիզներով որոշել եմ զարդատուփեր պատրաստել: Իսկ արտադրության հիմնման գործում ինձ աջակցեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և ԵՄ-ն»։ 
 
Ծրագրի շրջանակում ստացած ֆինանսական և խորհրդատվական աջակցության շնորհիվ գործարարը հնարավորություն ստացավ ձեռք բերել փայտամշակման անհրաժեշտ հաստոցներ և գործիքներ, ինչը հնարավորություն տվեց զբաղվել հուշանվերների արտադրությամբ: Գործարարը արտադրում է յուրահատուկ փայտե բաժակներ, սպասք, տուփեր, ազգային տարրերով զարդատուփեր և այլ հուշանվերներ: Արտադրանքը պատրաստվում է բարձրորակ ընկուզենու, տանձենու, հացենու փայտից, ունի յուրահատուկ և չկրկնվող դիզայն և բացառապես ձեռքի աշխատանք է: Արտակ Պետրոսյանն արտադրանքը հիմնականում վաճառում է Երևանի Վերնիսաժում, Վաղարշապատ քաղաքի հուշանվերների խանութներում, կան նաև պայմանավորվածություններ ռեստորանների հետ, ինչպես նաև ընդունում է անհատական պատվերներ: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ:
 
 
 

php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi