ԵՄ աջակցությամբ հիմնված նոր...
Երիտասարդ գործարար Վռամ Հայրապետյանը ցանկանում էր զբաղվել հյուրընկալության ծառայությունների մատուցմամբ ՀՀ Սյունիք մարզի Գորիս քաղաքում: Նա  իր ձեռնարկատիրական կարողությունները զարգացնելու նպատակով, 2017թ. սեպտեմբերին մասնակցել է «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ...
ԵՄ աջակցությամբ հիմնված նոր հարմարավետ հյուրանոցը Գորիսում բացել է դռները
Երիտասարդ գործարար Վռամ Հայրապետյանը ցանկանում էր զբաղվել հյուրընկալության ծառայությունների մատուցմամբ ՀՀ Սյունիք մարզի Գորիս քաղաքում: Նա  իր ձեռնարկատիրական կարողությունները զարգացնելու նպատակով, 2017թ. սեպտեմբերին մասնակցել է «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին: Գործարար դասընթացն անցկացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում:
 
Ծրագրի արդյունքում Վռամ Հայրապետյանը բարելավել է իր ձեռնարկատիրական հմտությունները և ստացած ֆինանսական աջակցությամբ, ինչես նաև ընտանիքի անդամների օգնությամբ, հնարավորություն ստացել գործարկել «Մեղու» հյուրանոցը: Այն տեղակայված է Գորիս քաղաքի գեղատեսիլ անտառային վայրում՝ Երևան-Գորիս-Ստեփանակերտ և Երևան-Գորիս-Մեղրի միջպետական մայրուղիների հարևանությամբ:
 
«Մեղու» հյուրանոցը նախկին 9 սենյակի, 14 մահճակալի, կիսատ հարդարված շենքային տարածքի փոխարեն ներկայում ունի 12 վերանորոգված սենյակ, ընդհանուր 28 մահճակալ, ու շենքային ամբողջական վերանորոգված տարածք: Ներկայումս հյուրանոցը ներկայացված է Booking.com հարթակում և համագործակցում է մեկ տասնյակից ավելի Հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ: Այն ունի հաճախորդների կայուն հոսք և բիզնեսի ծավալման կայուն ներուժ:
 

Գործարարի շուկայավարման կարողությունների զարգացման և շուկայում արտադրանքը պատշաճ ներկայացնելու նպատակով, Ծրագրի գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն տրամադրել է մասնագիտացված խորհրդատվություն շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման, ապրանքանիշերի մշակման, հաճախորդների ընդլայնման և այլ ուղղություններով:
 
###
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ: