Գորիսում ԵՄ աջակցությամբ բացվեց Վան հյուրանոցը
Էլլադա Առուստամյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մատուցում էր հյուրընկալության ծառայություններ: Գիտակցելով մարզում տուրիզմի զարգացման հեռանկարները, ինչպես նաև կարևորելով որակյալ և մասնագիտացված ծառայությունների մատուցումը՝ նա իր ձեռնարկատիրական կարողությունները զարգացնելու նպատակով ...
Գորիսում ԵՄ աջակցությամբ բացվեց Վան հյուրանոցը
Էլլադա Առուստամյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մատուցում էր հյուրընկալության ծառայություններ: Գիտակցելով մարզում տուրիզմի զարգացման հեռանկարները, ինչպես նաև կարևորելով որակյալ և մասնագիտացված ծառայությունների մատուցումը՝ նա իր ձեռնարկատիրական կարողությունները զարգացնելու նպատակով 2017թ. սեպտեմբերին մասնակցել է «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին: Այն անցկացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում: 
 
Ծրագրի արդյունքում, բարելավելով բիզնեսի պլանավորման իր հմտությունները և ստացած ֆինանսական աջակցությամբ՝ Էլլադա Առուստամյանը հնարավորություն ստացավ ընդլայնել իր գործունեությունը և գործարկել «Վան» հյուրանոցը: Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ և Երևան-Գորիս-Մեղրի միջպետական մայրուղիների անմիջական հարևանությամբ: Հյուրանոցի զարգացումը հնարավոր դարձրեց նաև մասնավոր ներդրումներ ներգրավել:
 
«Վան» հյուրանոցը նախկին 6 սենյակի ու 12 մահճակալի փոխարեն այժմ ունի 12 վերանորոգված սենյակ, ընդհանուր 28 մահճակալով:  Ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն մատուցել է նաև խորհրդատվություն՝ հյուրանոցի անձնակազմի կառավարման հմտությունների, գնագոյացման, ինչպես նաև մարքեթինգային տարբեր գործիքների կիրառման վերաբերյալ: Կիրառված թվային մարքեթինգի գործիքների շնորհիվ այժմ հյուրանոցն ունի էլեկտրոնային ամրագրում և ներկայացված է Booking.com, Tripadviser.com և այլ հայտնի հարթակներում: Հյուրանոցի շենքի արտաքին տեսքի պատշաճ ներկայացման և գրավչության բարձրացման նպատակով գործարարին տրամադրվել են գովազդային լուսային վահանակներ: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ:
 
 

php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi