ԵՄ աջակցությամբ ազգային մոտիվներով...
Դավիթ Համբարձումյանի նպատակն էր հիմնել ազգային մոտիվներով հուշանվերների արտադրամաս, որտեղ կպատրաստվեն հայկական մոդելներով և ապլիկացիաներով սփռոցներ, տարազներ և այլ կենցաղային օգտագործման ապրանքներ, իսկ դրանց թափոններից կպատրաստվեն հայկական տիկնիկներ և ...
ԵՄ աջակցությամբ ազգային մոտիվներով հուշանվերների նոր արտադրություն է մեկնարկել Սիսիան քաղաքում
Դավիթ Համբարձումյանի նպատակն էր հիմնել ազգային մոտիվներով հուշանվերների արտադրամաս, որտեղ կպատրաստվեն հայկական մոդելներով և ապլիկացիաներով սփռոցներ, տարազներ և այլ կենցաղային օգտագործման ապրանքներ, իսկ դրանց թափոններից կպատրաստվեն հայկական տիկնիկներ և այլ զարգացնող խաղալիքներ, որոնք  երեխաների համար կլինեն անվտանգ և կզարգացնեն շարժիչ հմտությունները: 

Դավիթի կինը մասնագիտությամբ նկարչուհի-դիզայներ է` մասնագիտացած հայկական տարազի ուսումնասիրության մեջ, ով հիմնականում սատարելու է բիզնես գաղափարի իրագործմանը։ 
 Նպատակի իրականացման գործում մեծ ներդրում է ունեցել Եվրամիության  ֆինանսավորմամբ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և իր գործընկեր մյուս կազմակերպությունների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը։ 
Դավիթ Համբարձումյանն իր ձեռնարկատիրական կարողությունները զարգացնելու նպատակով 2017 թ. հոկտեմբերին մասնակցեց «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին: Արդյունքում գրանցվեց որպես անհատ ձեռնարկատեր, բարելավեց ձեռնարկատիրական հմտությունները: Ստացած ֆինանսական աջակցությամբ հնարավորություն ստացավ ձեռք բերել սարքավորումներ և գործարկել «ԼուսեԹև» ապրանքանիշի ներքո գործող ազգային մոտիվներով հուշանվերների արտադրությունը  և, ավելին, ստեղծել հավելյալ մեկ կայուն աշխատատեղ։
 
Գործարարի շուկայավարման կարողությունների զարգացման և շուկայում արտադրանքը պատշաճ ներկայացնելու նպատակով, Ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն տրամադրել է մասնագիտացված խորհրդատվություն շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման, վաճառքի կազմակերպման և այլ ուղղություններով: Ձեռագործ արտադրանքի համար մշակվել է «ԼուսեԹև» ապրանքանիշը, մշակվել և տպագրվել են բազմաթիվ գովազդային նյութեր:
###
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ:
 
 
 

php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi