Դեպի նոր շուկաներ ձգտող...
Վայոց Ձորի մարզում  գործող  ԳԱՀ կաթնամթերքի ի արտադրամասն իր գործունեությունն սկսել է 3 տարի առաջ՝ 16 մածունով: Այժմ  արտադրամասը 100-ից ավելի  վաճառակետերի հետ է համագործակցում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասին ...
Դեպի նոր շուկաներ ձգտող կաթնամթերքի արտադրություն՝ Գնդեվազ գյուղում
Վայոց Ձորի մարզում  գործող  ԳԱՀ կաթնամթերքի ի արտադրամասն իր գործունեությունն սկսել է 3 տարի առաջ՝ 16 մածունով: Այժմ  արտադրամասը 100-ից ավելի  վաճառակետերի հետ է համագործակցում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասին պատահաբար տեղեկացած Գնդեվազ համայնքի  բնակիչ Արկադի Գրիգորյանը համագործակցել  ու  կարճ ժամանակում նկատելի  արդյունքի է հասել: Երիտասարդ ձեռներեցը մասնակցել է սկսնակ գործարարների համար կազմակերպած«Հաջող սկիզբ» գործարար դասընթացների շարքին: Այն անցկացվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերությաւն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: 
 
«Շատ արդյունավետ էր համագործակցությունը USAID-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ: Ոչ միայն դասընթացների առումով, այլև խորհրդատվության և նյութական օգնության: USAID-ի տրամադրած սարքավորման և սառնարանի շնորհիվ այժմ մենք ավելի շատ թթվասեր ենք արտադրում և կարողանում ենք մթերքը թարմ պահել»,- ասաց Գրիգորյանը:
 
Կաթնամթերքի արտադրամասն արտադրում  է 4 տեսակ թթվասեր 3 տեսակ մածուն և կաթի սեր: Մինչև  տարվա  վերջ կարտադրի նաև Չանախ, և Լոռի պանիր, կաթնաշոռ, թան: Արտադրանքը հիմնականում սպառվում է Վայոց  Ձորի մարզում, սակայն հետագայում մտադիր են նաև Երևանյան շուկա դուրս  գալ: Արկադի Գրիգորյանը նշեց, որ հիմնական դժվարությունը աշխատուժ չունենալը և  նաև կաթի պակասն են:
 
 
 

php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi