ԵՄ աջակցությամբ նոր հյուրատուն կգործի ՀՀ Լոռու մարզում
Սկսնակ գործարար Համլետ Թումասյանը, տեսնելով զբոսաշրջիկների հոսքը Լոռու մարզ, որոշեց սկսել հյուրանոցային գործունեություն Ստեփանավանում և բացել  հյուրատուն:   Նոր բիզնեսն առավել վստահ սկսելու համար 2017 թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա մասնակցեց Հայաստանի ...
ԵՄ աջակցությամբ նոր հյուրատուն կգործի ՀՀ Լոռու մարզում

Սկսնակ գործարար Համլետ Թումասյանը, տեսնելով զբոսաշրջիկների հոսքը Լոռու մարզ, որոշեց սկսել հյուրանոցային գործունեություն Ստեփանավանում և բացել  հյուրատուն:
 

Նոր բիզնեսն առավել վստահ սկսելու համար 2017 թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա մասնակցեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում անցկացված «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին: Թումասյանը զարգացրեց ձեռնարկատիրական գիտելիքներն ու որակավորումները և ձեռք բերեց կառավարման, մարկետինգի և բիզնեսի այլ կարևոր ասպեկտներում համապարփակ գիտելիքներ: 2018 թ. մարտ ամսին Համլետ Թումասյանը գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և սկսած 2018 թ. օգոստոսից՝ արդեն իսկ մատուցում է հյուրընկալության ծառայություններ։ Ներկայումս ունի 4 սենյակներ և կարող է ընդունել 8-10 հոգի։ 
 

Բացի  հյուրանոցային ծառայությունից, Համլետ Թումասյանն առաջարկելու է նաև այլ ծառայություններ ՝ էքսկուրսիաներ, հեծանվային  արշավներ, ձիավարություն և այլն։ 
Ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով Համլետ Թումասյանն ավարտին հասցրեց շինարարական և բարեկարգման աշխատանքները և ձեռք բերեց անհրաժեշտ կահավորանքը, նաև տեղադրեց արևային կայան: Այս ամենի արդյունքում ստեղծվեց հավելյալ մեկ կայուն աշխատատեղ և առկա է զարգացման ներուժ:
 
 
Գործարարի շուկայավարման կարողությունների զարգացման նպատակով, Ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից կտրամադրվեն  մասնագիտացված խորհրդատվություն շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման և այլ ուղղություններով: 
 
Համլետ Թումասյանը նշում է. «Ստեփանավանը հայտնի է որպես հանգստյան վայր իր առանձնահատուկ բնակլիմայական պայմաններով։ Եվրամիության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ մեր շինությունը հարմարեցնել որպես հյուրատուն, կահավորել, և ինչը ամենակարևորն է, կառուցել ֆոտովոլտանիկ կայան և խնայել էներգիան։ Մենք ուզում ենք մեզ մատուցել որպես «կանաչ» հյուրատուն»:  
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ:
 

php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi