Եվրոպական միության աջակցությամբ...
Ռուզաննա Հայրապետյանը մտադիր էր սկսել սննդի ծառայությունների մատուցման և հացաբուլկեղենի արտադրության բիզնես Լոռու մարզում։ Հացաբուլկեղենի արտադրության ոլորտում նա մեծ փորձ ուներ և լավ տեղյակ էր մայրուղիներում թարմ սննդի պահանջարկի ...
Եվրոպական միության աջակցությամբ նոր հացաբուլկեղենի արտադրություն և սննդի նոր կետ կգործի Վանաձորում
Ռուզաննա Հայրապետյանը մտադիր էր սկսել սննդի ծառայությունների մատուցման և հացաբուլկեղենի արտադրության բիզնես Լոռու մարզում։ Հացաբուլկեղենի արտադրության ոլորտում նա մեծ փորձ ուներ և լավ տեղյակ էր մայրուղիներում թարմ սննդի պահանջարկի մասին: Նա որոշեց բացել սննդի սպասարկման սեփական կետը, ուր կմատուցվեր թարմ թխված հացաբուլկեղեն: 
 
Նոր բիզնեսն առավել վստահ սկսելու համար, 2017 թ. սեպտեմբերին նա մասնակցել է ՓՄՁ ԶԱԿ/ԵՄ «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին։ 
 
Արդյունքում, Ռուզաննան զարգացրեց ձեռնարկատիրական գիտելիքներն ու որակավորումները և  ձեռք բերեց կառավարման, մարկետինգի, արտադրության պլանավորման և բիզնեսի այլ կարևոր ասպեկտներում համապարփակ գիտելիքներ: 
 
Ծրագրի շնորհիվ Վանաձոր-Երևան ավտոմայրուղու վրա ընտանիքին պատկանող հարմար տարածքը Ռուզաննան կարողացավ վերանորոգել, կահավորել և գործարկել որպես սննդի սպասարկման կետ։ Ռուզաննան հիմնեց «Հյուլե» ՍՊԸ-ն, իսկ ստացված  վարկային և դրամաշնորհային միջոցներով նա ձեռք բերեց անհրաժեշտ կահույքն ու սարքավորումները։ Արդյունքում ստեղծվեց նոր չորս կայուն աշխատատեղ։
  
Գործարարի շուկայավարման կարողությունների զարգացման նպատակով, Ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից կտրամադրվեն  մասնագիտացված խորհրդատվություն շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման և այլ ուղղություններով: 
 
Ռուզաննա Հայրապետյանը նշում է «Հետագայում նաև նախատեսում ենք շենքի երկրորդ հարկում ստեղծել հյուրանոցային համարներ, քանի որ դրա պահանջարկը կա»: ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ նա նաև իր նորաստեղծ ձեռնարկության մասնագետներին ուղարկել է վերապատրաստման: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ։