ԵՄ աջակցությամբ ապիտուրիզմի նոր...
Վիգեն Մնացականյանը Ալավերդիում ավելի քան 10 տարի է զբաղվում է մեղվաբուծությամբ՝ աջակցություն ստանալով իր ընտանիքի անդամներից, ովքեր ավանդապահ մեղվաբույծներ են։  Վիգենը ոգևորված էր մեղվապահական բիզնեսի գաղափարով և հատկապես մտադրվել էր ...
ԵՄ աջակցությամբ ապիտուրիզմի նոր ծառայություններ կմատուցվեն ՀՀ Լոռու մարզում
Վիգեն Մնացականյանը Ալավերդիում ավելի քան 10 տարի է զբաղվում է մեղվաբուծությամբ՝ աջակցություն ստանալով իր ընտանիքի անդամներից, ովքեր ավանդապահ մեղվաբույծներ են։ 
Վիգենը ոգևորված էր մեղվապահական բիզնեսի գաղափարով և հատկապես մտադրվել էր իր գիտելիքը և հմտությունները կիրառելով՝ զբաղվել ապիտուրիզմով։ Նա ցանկանում էր կազմակերպել մեղվապահական տուրեր, ուր զբոսաշրջիկները կկարողանային ուսումնասիրել  մեղվապահությունը, դիտել մեղրաքամը և մեղվապահությանն առնչվող այլ գործողությունները, իսկ հատուկ պատրաստված ապիտնակներում մարդիկ կարող են շնչել  փեթակի բուժիչ ջերմ օդը, համտեսել լեռնային խոտաբույսերի թեյերը և հանգստանալ՝ վայելելով մեղուների քաղցր ու հանգստացնող բուրմունքը՝ լսելով նրանց բզզոցը։ «Հետաքրքրված զբոսաշրջիկներից բացի մեզ էին դիմում նաև սկսնակ մեղվաբույծները: Մենք հասկացանք, որ կենտրոնը կօգնի նաև մեր փորձը կիսել նրանց հետ»,-ասում է Մնացականյանը: 
 
Նոր բիզնեսը սկսելու  և գրագետ կառավարելու համար Վիգեն Մնացականյանը  2017 թ-ի սեպտեմբերին մասնակցեց Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին: Այն անցկացվել էր ԵՄ և ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում:  Նա զարգացրեց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները և  ձեռք բերեց կառավարման, մարկետինգի, արտադրության պլանավորման և բիզնեսի այլ կարևոր ասպեկտներում համապարփակ գիտելիքներ:
 
Ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով Վիգեն Մնացականյանը բարեկարգեց տարածքը, կառուցեց երկու ապի-տնակների։ Ստեղծվեց հավելյալ մեկ կայուն աշխատատեղ։
Ապիթերապիան համեմատաբար նոր ծառայություն է Հայաստանում, բայց դրսի փորձը ցույց է տալիս, որ այն դրական ազդեցություն է ունենում անձի մտքի և իմունային համակարգի վրա։ 
 
Գործարարի շուկայավարման կարողությունների զարգացման նպատակով, Ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն կտրամադրի  մասնագիտացված խորհրդատվություն շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման և այլ ուղղություններով: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ:
 

php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi