ԵՄ աջակցության շնորհիվ «Լավլի...
Երևան, հունիսի 13, 2018:// Ժիրայր Մարտիրոսյանը և Նադեժդա Սևոյանը Գորիսում առաջիններից էին, որ 2003-ին գործարկեցին հոսթելի գաղափարը: Այդ պահից ի վեր՝  նրանք հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր երկրներից: Երբ ...
ԵՄ աջակցության շնորհիվ «Լավլի Գորիս» հոսթելի ամրագրումների քանակը տասնապատիկ աճ է գրանցել
Երևան, հունիսի 13, 2018:// Ժիրայր Մարտիրոսյանը և Նադեժդա Սևոյանը Գորիսում առաջիններից էին, որ 2003-ին գործարկեցին հոսթելի գաղափարը: Այդ պահից ի վեր՝  նրանք հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր երկրներից: Երբ 2017 թ.-ի վերջին նման հնարավորություն ընձեռվեց․ հոսթելը որպես շահառու ներգրավվեց «Տարածաշրջանային ՓՄՁ-երի մրցունակության խթանում» ծրագրում, որն իրականացվում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ), «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ և այլ գործընկերների կողմից համատեղ, և  ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:
Հոսթելն առանձնանում է իր հարմարություններով, համեղ ուտեստներով, որոնք տանտիրուհու կողմից տեղում պատրաստվում են հայկական ավանդական բաղադրատոմսերով և միայն թարմ սննդամթերքով, ինչպես նաև հոսթելի յուրահատուկ ներքին հարդարանքով` սեփականատիրոջ` ժամանակակից գեղանկարիչ Ժիրայրի աշխատանքների ցուցադրությամբ: Սակայն հյուրընկալության ոլորտի կառավարման, առցանց մարքեթինգի և առաջխաղացման հմտությունների բացակայության պատճառով գրանցված առաջընթացը բավականին դանդաղ էր:  
ՓՄՁ-ներին տրամադրվող շարունակական գործարար խորհրդատվության շրջանակներում ՌԶԳ թիմը լուծեց մի քանի կարևոր խնդիրներ, որոնք խոչընդոտում էին ձեռնարկության աճը: Միևնույն տարածքում գործող Գորիս հյուրանոցի հետ շփոթմունքից խուսափելու համար «Գորիս Հոսթելը» վերանվանվեց «Լավլի Գորիս»: Լուծվեցին հյուրընկալության ոլորտի միջազգային ամրագրման հարթակներում (ինչպիսին է, օրինակ, Booking.com-ը) հոսթելի ներկայացման հետ առկա խնդիրները: Այս աշխատանքի արդյունքում մի քանի ամիս տևած դադարից հետո հոսթելը կրկին սկսեց ամրագրումների պատվերներ ստանալ: Տրամադրվող գործարար խորհրդատվության երկրորդ փուլի շրջանակներում ՌԶԳ թիմը, օգտագործելով առկա հնարավորությունները, երկու լրացուցիչ ծառայություն մշակեց  ձեռնարկության համար: Ժիրայրը, ով ճանաչված գեղանկարիչ է, սկսեց հոսթելի այցելուներին առաջարկել արվեստի թեմատիկայով էքսկուրսիաներ Գորիս քաղաքում, ինչպես նաև վարպետության դասեր հին Գորիսի բնական քարանձավում գտնվող իր արվեստանոցում: Սյունիքի մարզի արվեստով, պատմությամբ և մշակույթով հետաքրքրվող ճանապարհորդների համար մշակված այս փաթեթի շնորհիվ հոսթելը կրկին առանձնացավ քաղաքում հյուրընկալության ոլորտում գործող այլ ձեռնարկություններից` արդյունքում ստեղծելով իր համար հատուկ հաճախորդների թիրախային խումբ:
 ՌԶԳ թիմը ձեռնարկության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների թվում կազմակերպեց և իրականացրեց տասնյակից ավելի զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների այց ծրագրի շահառու ձեռնարկություններ` նպատակ ունենալով վերջիններիս ներգրավել զբոսաշրջային գործակալությունների գործընկերների շարքում: Արդյունքում` տրամադրվող գործարար խորհրդատվության և շուկայի հասանելիության ծառայությունների փաթեթի շրջանակներում ծրագրի հետ համագործակցության ընդամենը մի քանի ամիսների ընթացքում «Լավլի Գորիս» հոսթելը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ստացավ ավելի քան 40 ամրագրման պատվեր, ի տարբերություն 3-ի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, միաժամանակ գրանցելով կայուն աճ:
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության պատվիրակության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է՝ խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել աշխատատեղերի կայուն հնարավորություններ Հայաստանի Լոռվա, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի ( ՓՄՁ ԶԱԿ) կողմից` «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ), «Արմավիր զարգացման կենտրոն» (ԱԶԿ), «Սպիտակ-Ֆերմեր» (ՍՖ) , և «ՍՅՈՒՆ խորհրդատվական-կրթական» (Սյուն) ՀԿ-ների հետ համատեղ:
 
php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi