ԵՄ աջակցությունն ստացած կաթնամթերքի...
«Իգդիր լենդ» ընկերությունն Արմավիրի մարզում ծավալում է լայն գործունեություն և ունի մեծ ճանաչում: «Այդ հանգամանքը խթան դարձավ մեր հետագա համագործակցության համար»,- ասում է Թամարա Պողոսյանը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ...
ԵՄ աջակցությունն ստացած կաթնամթերքի արտադրության ընկերությունը պահպանում է պապենական բաղադրատոմսը:
«Իգդիր լենդ» ընկերությունն Արմավիրի մարզում ծավալում է լայն գործունեություն և ունի մեծ ճանաչում: «Այդ հանգամանքը խթան դարձավ մեր հետագա համագործակցության համար»,- ասում է Թամարա Պողոսյանը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից ԵՄ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը»  ծրագրի մասին տեղեկացել են ծրագրի գործընկեր Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության շնորհիվ: 
 
Մասնակցելով սկսնակ գործարարների համար նախատեսված դասընթացներին՝ Թամարան ստացել է նոր տեղեկություն, ծանոթություն և մասամբ ճանաչելիություն՝ տարբեր ոլորտի աշխատակիցների հետ: «Բիզնես գաղափարը արտադրության ոլորտում առաջացել է 2007 թ., հետագայում ընդլայնվեց բիզնեսը, հիմա զբաղվում ենք կաթնամթերքի արտադրությամբ»,- նշում է գործարարը: 
 
Նա համոզված է՝ սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելու ունակությունն է, որ սովորեցնում է ամեն անգամ ևս մեկ քայլով առաջ գնալ: Թամարան վստահ է՝ հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել, ունենալ տաղանդ և այն օգտագործել ճիշտ ժամանակին: Դժվարությունների մասին խոսելիս ասում է. «Դժվարություն առհասարակ միշտ կա թե՛ կյանքում, թե՛ բիզնես ոլորտում, բայց այսօրվա դժվարությունները պայմանավորված են միայն ու միայն ֆիանսական ոլորտով, ինչը մեր օրերում արդի  է: Բայց քանի որ մեր առջև կա նպատակ, պետք է չնահանջենք, թեկուզ՝ քայլ առ քայլ, մոտենանք հաղթանակին»,-ասում է երիտասարդ կին ձեռներեցը: Թամարա Պողոսյանը ԵՄ աջակցությամբ զարգացած իր բիզնեսի համար տեսնում է էլ ավելի զարգացող ապագա: Իսկ սկսնակներին խորհուրդ է տալիս երբեք չվախենալ ինչ-որ գործ սկսելուց առաջ, խորհել և վստահ իրագործել սեփական գաղափարները բիզնեսում, չհիասթափվել, քանզի հիասթափությունը դառնում է կորուստների պատճառ:
 
 

php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi