Ա/Ձ Գարիկ Հակոբյան ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Ա/Ձ Գարիկ Հակոբյան – մասնակցել է 2013թ.-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների աջակցության» ք. Արմավիրում իրականացված ծրագրին, ստացել է 5.000.000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն, որի արդյունքում մեծացրել է չրերի արտադրության ...
Ա/Ձ Գարիկ Հակոբյան ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Ա/Ձ Գարիկ Հակոբյան – մասնակցել է 2013թ.-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների աջակցության» ք. Արմավիրում իրականացված ծրագրին, ստացել է 5.000.000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն, որի արդյունքում մեծացրել է չրերի արտադրության ծավալները, այնուհետև 2014թ.-ին ձեռք է բերել նոր տարածք, հիմնել է նոր արտադրամաս, համապատասխան ստանդարտներով, որտեղ արտադրում է ծիրանի, սև սալորի, վիկտորիա սալորի, տանձի, խնձորի, բալի, կեռասի, թզի և սեխի չրեր: Տարիների ընթացքում ստեղծել է 45 աշխատատեղ, որից 26 աշխատողներին ընտրել է զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկներից: Արտադրանքի մի մասը իրացնելու է Հայաստանում, իսկ հիմնական բաժինը արտերկրում` արտահանում է ՌԴ, որտեղ ունի արդեն մի քանի տարվա արտահանման փորձ և տարեց տարի աշխատում է արտահանման ծավալների ավելացման ուղությամբ: ՓՄՁ ԶԱԿ-իմարքեթինգային աջակցության շրջանակներում ստեղծել է նոր «Solar Fruit» ապրանքանիշը և կայք էջ։