«ԱՅ ՊԼԱՍՏ» ՍՊԸ
«ԱՅ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-վիրաբուժական պարագաների արտադրություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի  «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» և «Աջակցություն սիրիահայերին»  ծրագրերի շրջանակում կազմակերպաված դասընթացի ու դրա արդյունքում տրամադրված ուսուցողական, խորհրդատվական  և  ֆինանսական աջակցության շնորհիվ ...
«ԱՅ ՊԼԱՍՏ» ՍՊԸ

«ԱՅ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-վիրաբուժական պարագաների արտադրություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի  «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» և «Աջակցություն սիրիահայերին»  ծրագրերի շրջանակում կազմակերպաված դասընթացի ու դրա արդյունքում տրամադրված ուսուցողական, խորհրդատվական  և  ֆինանսական աջակցության շնորհիվ Երևան քաղաքում 2013 թվականին հիմնվել է բժշկական և վիրաբուժական պարագաների արտադրությամբ զբաղվող «ԱՅ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմել է 5,000,000 ՀՀ դրամ, որն ուղղվել է սարքավորումների ձեռք բերմանը:

«ԱՅ ՊԼԱՍՏ» ՍՊ-ն կայացած ու դինամիկ զարգացող ընկերություն է, որն այսօր արտադրում է 8 տեսակի մոտ 50 անուն տարբեր տեսակի և չափսերի բժշկական պարագաներ՝ այդ թվում կպչուն և վիրաբուժական ժապավեններ, բուժող կպչուն սպեղանիներ,  հիգենայի պարագաներ ու բամբակյա արտադրանք:

Ներկայումս ընկերությունում աշախատում են շուրջ 8 աշխատակից: