հայ

Հարգելի՛ այցելու

Շնորհակալություն, որ ժամանակ եք տրամադրել և այցելել եք Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի (նախկին ՓՄՁ ԶԱԿ) կայք։ Մեր գործունեությունն ուղղված է ՀՀ կառավարության՝ ՓՄՁ աջակցության ծրագրերի իրականացմանը։ Մենք օգնում ենք սկսնակ և արդեն գործող ՓՄՁ-ներին ճիշտ ուղով սկսել բիզնեսը, զարգացնել և ստեղծել նոր արժեքներ։ Մեր աջակցությամբ նոր բիզնես հիմնադրողների մեծամասնությունը հաջողել է։ Դա են ապացուցում 2002 թ.-ից մեր կատարած աշխատանքի արդյունքները, որոնք կարող եք գտնել մեր կայքում։ Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի բոլոր նորություններին, իմանալ աջակցության ծրագրերի և ուղղությունների մասին։ Մենք մեր առաքելության իրականացման գործում միայնակ չենք. մեր կողքին են մեր գործընկեր տեղական և միջազգային կազմակերպությունները, որոնց մասին նույնպես կարող եք իմանալ այս կայքից։ 

Եթե ցանկանում եք իրագործել Ձեր բիզնես գաղափարը, այցելեք Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մեր գրասենյակներից մեկը, և մեր մասնագետները կօգնեն Ձեզ։ Վստահ իրագործեք Ձեր երազանքը և միացեք մեր ծրագրերի շնորհիվ գործարար դարձած բազմաթիվ անհատների բանակին, որոնք, կառուցելով սեփական բարեկեցությունը, իրենց ներդրումն են ունենում մեր երկրի զարգացման գործում։


Լևոն Օհանեսյան

Ներդրումներ աջակցման կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար

Մեր տեսլականը

Լինել փոքր և միջին ձեռնարկատիրության կայուն զարգացման ուղենիշը Հայաստանում՝ տրամադրելով համալիր և նպատակային աջակցություն։


Մեր արժեքները

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հիմնական արժեքներն են՝

  • թափանցիկությունը,
  • հասանելիությունը,
  • պրոֆեսիոնալիզմը,
  • նախաձեռնողականությունը,
  • թիմային աշխատանքը:

Մեր առաքելությունը

Ապահովել ՓՄՁ ոլորտի աջակցության և զարգացման շարունակական բարեփոխումը։Բարձրացնել ՓՄՁ-ների մրցունակությունը՝ առաջնորդվելով գիտելիքահեն տնտեսության սկզբունքներով։Դառնալ վստահելի գործընկեր փոքր և միջին բիզնեսին հաջողության հասնելու իր ճանապարհին՝ տրամադրելով բարձրորակ գործարար լուծումներ և ծառայություններ։