Բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ է նպատակ, պլանավորում, կազմակերպում և վերահսկում: Բայց սա դեռ ամենը չէ. եթե դուք ղեկավարում եք կազմակերպություն, ապա գործ ունեք մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակները, աշխարհայացքն ու բնավորության գծերը: Բիզնեսի ղեկավարը պետք է կարողանա արդյունավետ կառավարել մարդկանց, գործարկել մի շարք բիզնես ծրագրեր, պետք է ունենա հաղորդակցվելու և բանակցելու կատարյալ ունակություներ, կարողանա իրականացնել արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն` վաճառքի ծավալները խթանելու համար և այլն: