հայ
  • en
  • ru
Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես իրավաբանական անձ կամ հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:

Իրավաբանական անձի պետական գրանցումը


Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում`

  • դիմում.
  • իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
  • մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում՝ հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը.
  • իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի կողմից.
  • տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
  • ֆիրմային անվանման գրանցման հայտ(Ֆիրմային անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անմիջապես):

Նշում: Եթե իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկյա ֆիզիկական անձ է, ապա վերը նշված փաստաթղթերից բացի ներկայացվում է նաև տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Առևտրային կազմակերպությունների գրանցելու համար պետական տուրք չի գանձվում:


Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը

Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում՝

  • դիմում.
  • Անձնագիրըկամ նույնականացման քարտ(տվյալ փաստաթղթերը անձը նույնականացնելուց հետո վերադարձվումեն).
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Անհատ ձեռնարկատեր գրանցելու համար պետական տուրքը սահմանված է 3000 ՀՀ դրամ, որը վճարվում է գանձապետարանի 900005160750 հաշվեհամարին:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ:  Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար կնիքի առկայությունը պարտադիր չէ, սակայն, եթե այն անհրաժեշտ է, կնիք ձեռք բերելու գումարը կազմում է շուրջ 8,000-12,000 ՀՀ դրամ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գրանցումը հնարավոր է իրականացնել նաևՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում (www.e-register.am)՝ հետևելով առցանց գրանցման հրահանգներին: Կայքում կարելի է գտնել գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նմուշային ձևերը: