հայ
  • en
  • ru

Ֆիրմային անվանման գրանցումը

Իրավաբանական անձ գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ նաև ֆիրմային անվանում: Դրա համարՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում առևտրային կազմակերպության գրանցման ժամանակ ներկայացվում է նաև իրավաբանական անձի նախընտրելի ֆիրմային անվանման հայտը:

Ֆիրմային անվանումը համադրվում է ՀՀ-ում գրանցված ֆիրմային անվանումների շտեմարանի հետ, որից հետո այն գրանցվում է կամ մերժվումէ անմիջապես:

Ֆիրմային անվանման գրանցումըկարող էմերժվել, եթեայն`

  •  նույնական էՀՀ-ում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.
  •  նույնական է կամ ամբողջությամբ ներառում էՀՀ պետական կառավարման մարմինների անվանումները.
  • վերարտադրում էՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը.
  • պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում:

Եթե առաջադրվող ֆիրմային անվանումը պարունակում է բառեր և անվանումներ, որոնց օգտագործման համար օրենքով նախատեսված է համապատասխան թույլտվության կամ հավաստման ներկայացման պահանջ, ապա նախընտրելի ֆիրմային անվան հետ պետք է ներկայացվի նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ: Համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անմիջապես:

«Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան պետական տուրքը կազմում է 600.000 ՀՀ դրամ: Թույլտվությունը տրամադրում է ՀՀ կառավարությունը:

Ապրանքային նշանի գրանցումը

Ապրանքային (սպասարկման) նշանը տարբերակիչ նշան է, որը տարբերակում է որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի արտադրած ապրանքները և ծառայությունները այլ ֆիզիկական կամ իրավաբանականանձանց ապրանքներից և ծառայություններից։

Ապրանքային նշանի գրանցումը պարտադիր չէ, սակայն խորհուրդ է տրվում հետևյալ պատճառնորով.

  • Ապրանքային նշանի պահպանությունը նշանի սեփականատիրոջը տրամադրում է նշանն օգտագործելու, իր ապրանքներն այլ անձանց ապրանքներից տարբերելու կամ վճարի դիմաց այլ անձանց նշանի օգտագործման թույլատվություն տալու բացառիկ իրավունք։
  • Ապրանքային նշանները խթանում են ձեռնարկատիրության զարգացումը՝ սպառողների շրջանում ընդլայնելով առանձին արտադրողների ապրանքների ճանաչումը, նպաստելով ապրանքի վաճառքին և եկամտաբերության աճին։
  • Ապրանքային նշանի գործածումը կանխում է անբարեխիղճ մրցակցությունը՝ այլ արտադրողների կողմից կեղծ կամ շփոթության աստիճան նման ապրանքի արտադրությունը, առաջմղումը և վաճառքը։
  • Գրանցված ապրանքային նշանի առկայությունը պաշտպանում է արտադրողին, որը անբարեխիղճ մրցակցության դեպքում կարող է դատական կարգով արգելել կեղծ կամ շփոթության աստիճան նման ապրանքի իրացումը, պահանջել և ստանալ կրած վնասի դրամական փոխհատուցում և այլն։

Օգտակար հղումներ

Կցված փաստաթղթեր 2

Ապրանքային նշանների գրանցման ուղեցույց
PDF, 934.61 [Kb]
Սննդամթերքի ՄԱԿՆՇՄԱՆ ուղեցույց
PDF, 1.37 [Mb]