հայ
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրականացվում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իր գործընկերների հետ համագործակցությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 13-ին և տևելուէ 2 տարի։

Ծրագրի նպատակները

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել կայուն զբաղվածության հնարավորություններ։ Թիրախային վայրերը՝ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերը։ Թիրախային ոլորտները՝սննդի վերամշակում և տուրիզմ։ Թիրախային խումբը՝սկսնակ և գործող ՓՄՁ-ներ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է․

  • Ստեղծել նոր կայուն աշխատատեղեր,
  • Բարձրացնել տեղական ձեռնարկությունների մրցունակությունը,
  • Ստեղծել նոր ձեռնարկություններ։

Ծրագրի հիմնական գործողությունները

Ծրագիրը բաղկացած է մի շարք փոխկապակցված և համալիր գործողություններից՝ հիմնական նպատակ ունենալով բարելավել թիրախային խմբերի և վերջնական շահառուների տնտեսական վիճակը։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ հիմնական գործողությունները․

Բիզնեսը խթանող ենթակառուցվածքի ստեղծում․ճամփեզրյա կայան ՀՀ Լոռու մարզում։

Ճամփեզրյա կայանը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը կոչված է խթանելու տեղական տնտեսական զարգացումը՝ հանդես գալով որպես

  • տեղական ապրանքների/ծառայությունների ուղիղ վաճառքի կետ,
  • տեղեկատվական կենտրոն և հանգստի կետ նախատեսված զբոսաշրջիկների համար,
  • ուսուցողական կենտրոն՝ տեղական ՓՄՁ-ների համար։

Ձեռնարկատիրության զարգացում

Ծրագրի առաջնահերթություններից է տեղի ակտիվ երիտասարդների և կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացումը։ «Հաջող սկիզբ» ծրագրերի միջոցով աջակցություն կցուցաբերվի սկսնակ գործարարներին՝ իրենց գաղափարների կյանքի կոչման ճանապարհին։ Գործող ՓՄՁ-ները կստանան բիզնեսի զարգացման ծառայություններ՝ նրանց մրցունակության և աշխատատեղերի ստեղծման կարողությունների զարգացման նպատակով։Տեղական իշխանությունների և բիզնեսի զարգացման ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում: Կարողությունների զարգացման միջոցառումներ կիրականացվնե տեղական տնտեսական զարգացման և հատկապես ՓՄՁ աջակցության ծրագրերի մշակման և իրականացման հարցերոմ։

Զբաղվածության խթանում

Ընկերությունների կողմից աշխատաշուկայում պահանջվող որակավորման և աշխատանք որոնողների միջև առկա անհամպատասխանությունների խնդրի լուծման համար Ծրագիրը կկազմակերպի բիզնես դասընթացներ և փորձի փոխանակման միջոցառումներ։ Թիրախային ենթադրամաշնորհները հասանելի կլինեն այն ընկերություններին, որոնք կստեղծեն նոր կայուն աշխատատեղե

Ծրագրի շրջանակներում անցկացվել է շուկայի հետազոտություն ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերի սննդի վերամշակման և տուրիզմի ոլորտների, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզում ճամփեզրյա կայանի հիմնադրման վերաբերյալ: Շուկայի հետազոտությունը կարող եք ներբեռնել այստեղից։