Խորհրդատվական և Տեղեկատվական աջակցություն
Սկսնակ գործարարներին և ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կտրամադրվի հետևյալ գործիքակազմի միջոցով.
- Բիզնեսի մեկնարկի իրավական խորհրդատվություն (գրանցում, հարկման դաշտի ընտրություն, մաքսազերծում, թույլտվություններ և այլն) անհատական հանդիպումների, հեռախոսազանգերի, առցանց հարցումների միջոցով:
- Աջակցություն սկսնակ գործարարներին պետական մարմիններ էլեկտրոնային հաշվետվությունների, հայտարարագրերի և այլ հաշվարկային փաստաթղթերի ներկայացման հարցերում։
- Ձեռնարկատիրությանն առնչվող օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացում խմբային հանդիպումների միջոցով:
- Ձեռնարկատիրությանն առնչվող օրենսդրությունը պարզաբանող և իրազեկող տեղեկատվական նյութերիպատրաստում և տարածում:
- Բիզնեսի պլանավորման և Գործարար ծրագրերի մշակման խորհրդատվություն: